Այս էջը հաստատված է

Մինչև 1970-ական թվականները, մարզի հայկական շրջաններում պետական բյուջեի հաշվին չի կառուցվել ոչ մի դպրոցական շենք, ակումբ, մշակույթի տուն։

ադրբեջանի հայկական դպրոցներում արգելվում էր հայոց պատմության դասավանդումը։ Դրան հակառակ, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ադրբեջանի պատմության դասավանդումը պարտադիր էր։

Վատթար վիճակում էր մարզի առողջապահական համակարգը։ 1986թ. Լեռնային Ղարաբաղում բնակչության 10 հազար շնչին ընկ­նում էր 28,7, իսկ ադրբեջանում՝ 38,4 բժիշկ։ Այն դեպքում, երբ բժիշկների մի զգալի մասը ազգությամբ ադրբեջանցիներ էին։

Տարեցտարի բնակարանային շինարարության ծավալները զգալիորեն կրճատվում էր։ Եթե 1966-70թթ. կառուցվել է 262,0 հազ–քառ. մետր բնակտարածություն, ապա 1976-80թթ.՝ 242,6 հազ-քառ. մետր653։ 1966-1986թթ. մարզում շահագործման հանձնված ընդհանուր օգտակար բնակտարածության 58,3 տոկոսը բաժին էր ընկնում անհատական շինարարությանը, իսկ հանրապետությունում, ամբողջությամբ վերցրած, այն կազմում էր 41,6 տոկոս654։

Ստեփանակերտում բնակարան ստանալու համար մարդիկ սպասում էին տասնյակ տարիներ։

ԼՂԻՄ-ը ադրբեջանին զիջում էր մեկ շնչին ընկնող համախառն հանրային արդյունքով, արդյունաբերության, գյուղատնտեսության մեքենայացմամբ և կապիտալ ներդրումներով։ Այսպես, 1986թ. ադրբեջանում մեկ բնակչին ընկնող կապիտալ ներդրումները կազմել են 473, Նախիջևանում՝ 342, ԼՂ ԻՄ-ում՝ 181 ռուբլի655։

Վատթար վիճակում էր հաղորդակցության ցանցը։ Հաղորդակցու­թյան միջոցների բացակայության կամ էլ անմխիթար վիճաի հետևանքով տասնյակ գյուղեր անմարդաբնակ են դարձել։ Մարզի արդյունաբերությունը ներկայացնում են ընդամենը մի քանի տասնյակ ձեռնարկություններ, որոնց մի մասը հիմնադրվել է դեռևս մինչև հեղափոխությունը։ Արդյունաբերական ձեռնարկություններում մեծ մա­սամբ գերիշխում էր իր դարն ապրած հին տեխնիկան և ձեռքի աշխատանքը, դրանք զուրկ էր ժամանակակից արտադրական շենքերից։

ԼՂԻՄ-ում չկար համակցված կերերի, երկաթբետոնե իրերի