Այս էջը հաստատված է

մարզի հայ բնակչությունը 111,7 հազարից 1979թ. հասավ 123,1 հազարի, իսկ ադրբեջանցիները համապատասխանաբար 12,6 հազարից հասավ 37,2 հազարի662։ Ադրբեջանցի բնակչությունը շարունակում էր ավելանալ ինչպես բնական աճի, այնպես էլ դեպի Լեռնային Ղարաբաղ կատարվող ներհոսքի շնորհիվ։

Ամբողջությամբ վերցրած՝ 1939 և 1979 թվականների մարդահամարների միջև ընկած 40 տարիների ընթացքում ԼՂԻՄ-ում հայերի թիվը կրճատվել է 7,3 տոկոս, իսկ ադրբեջանցիների թիվը աճել է 2,6 անգամ663։

Հայերին ԼՂԻՄ-ից և ընդհանրապես Ադրբեջանից դուրս մղելու գործընթացը ուժեղացավ հատկապես 50-ական թվականներից։ Դրան հակառակ, ադրբեջանցիների թիվը աճում էր Հայաստանում։ Ասվածի մասին են վկայում ստորև տրված աղյուսակները664: