Այս էջը հաստատված է

Շատ կոմունիստներ են հանվել կուսակցության շարքերից, լու­ծարվել են առանձին շրջանային կուսկազմակերպություններ։

Մարզում ստեղծված սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական ծանր իրավիճակից արցախահայությանը փրկելու համար Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը և մանավանդ մտավո­րականությունը բազմիցս դիմել են կենտրոնական իշխանություններին։

Դեռևս 1945թ. Խորհրդային Հայաստանի՝ Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար՝ Գ.Հարությունյանը նամակով դիմել է Ստալինին՝ խնդրելով վերանայել Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին հարցը։ Այդ նամակով Գ.Հարությունյանը փաստերով ընդգ­ծում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը671։

Վերոհիշյալ նամակը ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Մալենկովը ուղարկում է Ադրբեջանի Կ(բ)Կ Կենտկոմի առաջին քար­տուղար՝ Մ.Ջ. Բաղիրովին՝ ծանոթանալու և առաջարկություն անե­լու։ Բաղիրովն իր պատասխան նամակում մերժել է Գ.Հարությու­նյանի բոլոր փաստարկները, սակայն միաժամանակ տվել է իր համաձայնությունը Հայկական ԽՍՀ-ին միացնելու ԼՂԻՄ-ը առանց Շուշվա շրջանի՝ միայն պայմանով, որ Ադրբեջանի կազմի մեջ մտց­վեն Հայկական ԽՍՀ երեք շրջանները, որոնք հարակից են Ադրբեջանին և ունեն նաև ադրբեջանցի բնակչություն672։

Ըստ էության, հարցը նորից մտցվեց փակուղի։

Դեռ ավելին, առաջանցիկ նոր քայլեր նախաձեռնվեցին մարզի ազգագրական դեմքը փոխելու ուղղությամբ։ 1949թ. մեծ քանակությամբ ադրբեջանցիների Հայաստանից տեղափոխելով՝ բնակեց­րին Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերում։ Ամեն մի հայի ընտանիք պարտավոր էր իր հարկի տակ օթևանել մեկ երկու ադր­բեջանցի ընտանիքների։ Նորից ալեկոծվեց ու խռովվեց արցախահայության անդորրը։ Ծեծկռտոցն ու մասսայական տուրուդմփոց­ները սովորական երևույթներ էին։ Վաչկատուի առօրյայով ապրող վերաբնակները կարճ ժամանակահատվածում մարզի ծաղկավետ դաշտերն ու այգիները վերածեցին ամայի տափաստանի։ Եկվորները, արցախահայության անկոտրում, անհաշտ կամքին չհամակերպվելով,