Այս էջը հաստատված է

հաշվի չէին առնվել մարզի պատմական անցյալը, նրա ազգային կազմը, ժողովրդի ցանկությունը և տնտեսական շահերը։ Անցել են տասնամյակներ, և Ղարաբաղի հարցը շարունակում է հոլովվել, առաջացնել անհանգստություն և անբարյացակամության պահեր դարավոր բարեկամությամբ իրար հետ կապված երկու ժողովուրդների միջև։ Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը (հայերեն՝ «Ար­ցախ») միացնել Հայկական ԽՍՀ հետ։ Այն ժամանակ ամեն ինչ կբռնի իր օրինական տեղը»675։

Խորհրդային իշխանության տարիներին արցախահայության վերելքներով ու վայրէջքներով ընթացող պայքարը 1988-ի փետրվարին սկսված համաժողովրդական ու համազգային ազատագրական շարժման հիմքը հանդիսացավ։