Ք.ա. 7-րդ դարի վերջերին Առաջավոր Ասիայում կատարվեցին նոր տեղաշարժեր, որոնք իրենց անդրադարձները ունեցան Հայկական լեռնաշխարհի քաղաքական կացության վրա։
Աննախընթաց վերելքի ուղին բռնեց Մարաստանը։ Մյուս կողմից էլ Ուրարտուն ապրում էր ներքին խռովահույզ ժամանակաշրջան։ Օրեցօր իրենց զգացնել են տալիս կենտրոնախույս ուժերը։ Արմե-Շուբրիայի կառավարիչ Պարույր Սկայորդին, չենթարկվելով Ուրարտուի կենտրոնական իշխանությանը, իր ձեռքի տակ է միավորում լեռնաշխարհի ողջ արևմտյան մասը՝ Վանա լճից մինչև Եփրատ։ Այդ ժամանակ Մարաստանը և Բաբելոնը դաշինք էին կազմել ընդդեմ Ասորեստանի։ Նրանց միանում է Պարույրը՝ հայկական զորքերով։ Դաշնակիցների հարվածների տակ Ք.ա. 612թ. կործանվեց երբեմնի հզոր Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, իսկ Ք.ա. 580-ական թվականներին՝ Վանի թագավորությունը։ Մարաստանի Կիաքսար թագավորը իրեն մատուցած ծառայության դիմաց Պարույրին ճանաչեց իբրև Հայոց թագավոր։
Այսպիսով, Հայաստանում հիմնվում է նոր թագավորական դինաստիա, որը Պարույր արքայի ազգական և իրավահաջորդ Երվանդ Սակավակյացի անունից ստացավ «Երվանդունյաց» կամ «Երվանդական» անունը (Ք.ա . 580-ական−201թթ.)։
Երվանդունիները իրենց գահակալության առաջին իսկ տարիներից ուշադրության կենտրոնում էին պահում Արարատյան դաշտավայրը, որը շուտով դառնում է հայ ժողովրդի տնտեսական-քաղաքական