Այս էջը հաստատված է

գործունեությունը։ Դրա հետ մեկտեղ մարզային կուսակցական ու պետական մարմինների լիազորությունների կասեցումը, աշխատանքային կոլեկտիվների իրավունքների սահմանափակումը վերջնականապես խլեցին մարզի և նրա բնակչության առանց այն էլ խիստ սահմանափակ իրավունքները։ Մարզում այդ պատճառով լարվածությունը գնալով սրվում էր։ Հատուկ շրջանի պարետը բարձիթող էր արել հայ բնակչության բախտը և բացահայտորեն համագործակցում էր ադրբեջանցիների հետ։ Իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով մարզի աշխատավորությու­նը 1989թ մայիսից ստիպված էր սկսել գործադուլ, որը տևեց 4 ամիս։ Ինքնավար մարզի հայ բնակչության համար այդ ծանր վիճակում նրա բախտը տնօրինելու նպատակով 1989թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց Ազգային Խոր­հուրդ։ Նորընտիր խորհրդի նախագահ ընտրվեց ԽՍՀ ժողովրդական պատգամավոր Վ. Ս. Գրիգորյանը։ Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցու­թյան մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից, համագումարն ընդու­նել է դեկլարացիա, որում նշվում է, որ Ինքնավար Մարզի գործերին Ադրբեջանական ԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու է որպես ագրեսիայի ակտ և կստանա համարժեք պատասխան686։ Փաստո­րեն ժողովրդաընտիր իշխանությունը հայերի վրա ատամ կրճտաց­նող Ադրբեջանին հասկացրեց ուժի դիրքից խոսելու անհեռանկարության մասին։

1989թ հուլիսի 21-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ենթարկվեցին տնտեսական շրջափակման։ Եղան հայ ուղևորների սպանության դեպքեր։ Պատժիչ բռնամիջոց­ները հատկապես ուժեղացան Շահումյանի շրջանում։ Վերահաս լայնածավալ բռնարարքներին դիմակայելու նպատակով 1989թ հուլիսի 26-ին ժողովրդական պատգամավորների շրջխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմի մեջ մտցնելու մասին։