Այս էջը հաստատված է

մոլուցքով բռնված Ադրբեջանի ժողովրդական ճակատը հանրապետության իշխանությունների հետ միասին 1990թ հունվարի 13-ին Բաքվում սկսում են հայ բնակչության ջարդեր, որը դարձավ Ադրբեջանում հայաջինջ քաղաքականությունը ավարտին հասցնելու վճռական փուլը։ Մի քանի օրվա ընթացքում զինվորական ստորաբաժանումների աջակցությամբ բռնի կերպով տեղահանվեցին Խանլարի շրջանի մի շարք հայկական գյուղերի բնակիչները։

Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված ընդհարման իրական սպառնալիք էր ստեղծում։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ 1990թ. հունվարյան դեպքե­րի կապակցությամբ արտակարգ դրություն մտցվեց Լեռնային Ղարաբաղում (1990թ հունվարի 15), ինչպես նաև Հայկական ԽՍՀ-ի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մի քանի շրջաններում։ Հավասարության նշան դրվեց ինքնապաշտպանության դուրս եկած հայազգաբնակչության, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանում կատարված վայ­րագությունների կազմակերպիչների միջև։ Մարզում զինվորական բռնապետական դիկտատուրայի հովանավորությամբ գաղութատիրական իշխանություն է ստեղծել հանրապետական կազմկոմի­տեն։ Սաստկացվեցին մարզում հայ բնակչության նկատմամբ խորհրդային բանակի կողմից իրականացվող անզուսպ կամայականությունները։ Երկրամասում ստեղծվեց անիշխանության տեռո­րի և վախի մթնոլորտ։ 1991թ ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, Պետական անվտանգության կոմիտեի ուժերի աջակցությամբ ու եռանդուն մասնակցությամբ, ադրբեջանական հրոսակախմբերը հայաթափեցին մարզի 24 հայկական գյուղեր։ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության 1990թ ապրիլի 21-ի հրամանագրով մասնակի փոփոխություններ մտցվեցին ինքնավար մարզի վարչատարածքային բաժանման մեջ։ Արագացվեցին ապօրինի շինարարության տեմպերը ադրբեջանական գյուղերում։ Երկ­րամասում խստիվ գրաքննություն սահմանվեց, երկար ժամանակ չէին գործում մարզային ու շրջանային հայկական թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն (դրա փոխարեն Շուշիում տեղակայ­ված