Այս էջը հաստատված է

տեղափոխելով շրջանի արևելյան հատվածը՝ ոչնչացվեցին Ֆիզուլու շրջանի Վեյսալլու գյուղի կրակակետերը[1]։ Արցախի ինքնապաշտպանական ուժերը 1992թ. փետրվարի 26-27-ը ազատագրեցին Բաքվի կողմից քաղաքի կարգավիճակ շնորհված և արդեն ԼՂԻՄ-ի վարչական կենտրոն համարվող Խոջալու գյուղը։

1992թ. մայիսի 7–ի գիշերվա ժամը 3-ին սկսվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը։ Դրան նախորդել է Կրկժանի, Ղայբալլու-Ջանհասան-Քյոսալար, Լիսագոր-Զարուսլու ուղղու­թյուններով ԼՂ ինքնապաշտպանական ուժերի շտաբի մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքը։ Հայ ազատամար­տիկների անկոտրում կամքի շնորհիվ հաջողվեց 2 օրվա ընթացքում կոտրել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Շուշի բերդ-քաղաքը։ Գերի հանձնված ռուս սպաները լավ են ասել, որ Շուշին կարող է հանձնել միայն թուրքը։ Շուշին իր պատմության մեջ մեր ժողովրդի համար երկու անգամ ճակատագրական դեր է խաղացել։ Երկու և կես հարյուրամյակ առաջ Մելիք-Շահնազարը, այն Փանահ խանին հանձնելով, Արցախի մարգարիտը վերածեց հայի դժոխքի, իսկ 1992թ. մայիսի 9-ը կդառնա համահայկական վերածննդի նախերգանքը։

Ադրբեջանցիները ընթացքից փորձեցին շտկել իրավիճակը։ Մայսի 10-ից նրանք մարտական գործողություններ են սկսում Ղարաբաղի հարավ-արևելյան սահմանի երկայնքով՝ Մարտակերտից մինչև Հադրութ։ Առանձնապես կատաղի մարտեր են տեղի ունենում Ասկերանի շրջանում։ Գործի դրվեցին մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Առանձնապես հակառակորդը Ասկերանի ճակատից ջղաձիգ փորձեր էր կատարում օգնության հասնելու յուրայիններին։ Պատահական չէր, որ Շուշիի առումից երկու օր հետո էլ Ադրբեջանի մասսայական տեղեկատվության միջոցները իրենց ցեղակիցներին ստահոդ լուրերով էին կերակրում, որ իբր քաղաքը

  1. Ճարտարի և Մարտունու միջև սեպի պես խրված Վեյսալու գյուղը գտնվում էր Մարտունու վարչատարածքային կազմում, 1930-ական թվականներին, իրենց հեռագնա նպատակներից ելնելով, Ադրբեջանի ղեկավարությունը այն տեղափոխել է Ֆիզուլու շրջանի ենթակայության տակ։