Այս էջը հաստատված է

այդ շենքերից միայն 23-ն էր գտնվում բարվոք վիճակում։ Դպրոցնե­րում ընդգրկված էր 8-15 տարեկան երեխաների հազիվ 30 տոկոսը694։

Չնայած ծանր պայմաններին՝ կրթության և գիտության հարգն ու արժեքը իմացող արցախցին իր սուղ միջոցներից բաժին էր հանում երկրամասում դպրոցական կյանքի կարգավորմանն ու աշխուժացմանը։ Մարզային լուսբաժնի վարիչ Ա․Քամալյանի 1923թ. նոյեմբերի զեկուցագրում կարդում ենք. «Դպրոցների վերանորոգությունները անհնար կլիներ բաժնիս հատկացրած նյութական միջոց­ներով կատարել, եթե օգնության չգային մեզ իրենք՝ գյուղացիները։ Այսպես օրինակ, այդ գործում մեզ շատ ու շատ նպաստել են Վարանդայի, Խաչենի, Դիզակի շրջանները, որտեղ համարյա թե գյու­ղացիների ջանքերով կանոնավորվեցին դպրոցական շենքերը, այդ վերանորոգումները արվում են գյուղացիների միջոցով, նաև մի­տինգների և ժողովների շնորհիվ դպրոցական գործը դարձել է ժողովրդական»695։

1927թ. մինչև 1930թ. գյուղացիների միջոցներով մարզում կառուցվել են 30 նոր դպրոցներ696։

1920-ական թվականներին Լեռնային Ղարաբաղում գործում էին աշխատանքային միասնական դպրոցի երկու տիպ։ Ա աստիճանի աշխատանքային դպրոց՝ 5-ամյա դասընթացով, և Բ աստի­ճանի աշխատանքային դպրոց՝ 4-ա մյա դասընթացով697։

ԼՂԻՄ-ում ժողովրդական կրթության զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ անցումը ընդհանուր պարտադիր տարրական ուսուցմանը։ 1930-31 ուսումնական տարվանից մարզի բոլոր բնակավայրերում մտցվում է ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում՝ 8-11 տարեկան բոլոր երեխաների համար։ Արդյունքում՝ 1932/33 ուսումնական տարում մարզի առաջին աստիճանի դպրոցներում ընդգրկվեց 30567 երեխա698։

Հայրենական մեծ պատերազմից առաջ ավարտվեց անցումը նաև ընդհանուր և պարտադիր յոթնամյա կրթության։ Դպրոցական նոր համակարգը պահանջում էր ունենալ գրագետ ուսուցչական կադրեր։ Այդ նպատակով 1921-22 ուսումնական տարում Շուշիում բացվում է մանկավարժական ուսումնարան երկու բաժիններով՝