Այս էջը հաստատված է

բնակչության մեծամասնությունը գրագետ էր։ Այս գործում մեծ էր մարզի ուսուցիչների դերը։

1950-80-ական թվականներին որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին ԼՂԻՄ-ում ժողովրդական կրթության համակարգի կատարելագործման բնագավառում։ Այդ ասպարեզում գլխավոր նվաճումներ էին ոչ լրիվ միջնակարգ կրթության փուլի ավարտումը և աստիճանաբար պարտադիր միջնակարգ կրթության անցները։

1923թ. մարզում գործում էր 104 դպրոց, 1940թ՝. 213, իսկ 1982թ՝. 183 դպրոց703։ Թվերը վկայում են, որ վերջին տասնամյակներին դպրոցների թիվը պակասում էր։

20-ական թվականներին ստեղծվեցին նոր տիպի դպրոցներ՝ բանֆակներ, որոնք զգալի դեր կատարեցին արտադրության մեջ աշխատող բանվորներին միջնակարգ կրթություն տալու, ինչպես և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու գործում։

Նշված ժամանակահատվածում մարզի մի շարք խոշոր գյուղե­րում բացվում են գյուղերիտ դպրոցներ, որոնք ընդհանուր գիտելիքներ տալուց բացի սովորողներին ծանոթացնում էին գյուղատնտեսության հիմունքներին։

Բացի հանրակրթական դպրոցներից մարզում գործում էին նաև ուսումնարաններ ու տեխնիկումներ։ 1920-ական թվականներին ԼՂԻՄ-ում ստեղծեցին առաջին միջնակարգ տեխնիկական հաստատությունները՝ ինդուստրիալ, գյուղատնտեսական, մանկավարժական, կերպարվեստի տեխնիկումներ։ 1930-ական թվականներին մարզում կար 6 տեխնիկում, մոտ 2000 սովորողներով704։

Դրանց մի մասը 30-ական թվականներին դադարեցրին իրենց գործունեությունը։ 1980- ական թվականներին ԼՂԻՄ-ում գործում էին 5 արհեստակցական-տեխնիկական ուսումնարան, 2 երաժշ­տական ուսումնարան, 1 բժշկական և 1 կուլտուր-լուսավորական ու­սումնարան, 2 գյուղատնտեսական տեխնիկում705։

Ուսումնական այդ հաստատությունները ժողովրդական տնտեսու­թյանը տվեցին միջին որակավորման հարյուրավոր մասնագետներ։

Շատ կարճ ժամանակում մեծ առաջընթաց ունեցավ հատկապես Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1923 թվականից մինչև 1993թ. տեխնիկումը թողարկել է 6821 շրջանավարտ706։