Այս էջը հաստատված է

կայսրությանը։ Մեծ Հայքի սատրապ Երվանդը, օգտվելով առիթից, իրեն հռչակեց անկախ կառավարիչ։ Հայաստանն, այսպիսով, վե­րականգնվում է որպես ինքնուրույն թագավորություն։ Հայկական անկախ պետականության վերականգնումը արդյունք էր նաև Հայաստանի հասարակության ներքին զարգացման, նրա հասունաց­ման, հայոց բոլոր նահանգների միակամության, իշխանության նոր, ավելի բարդ ձևերը ստեղծելու ունակության։

Հայկական թագավորության սահմանների մասին որոշ տեղե­կություններ են պահպանվել։ Ինչպես երևում է Քսենոփոնի «Կյուրոպեդիայի» որոշակի տվյալներից, Հայաստանի և Ատրպատականի սահմանը անցնում էր Արաքսի միջին հոսանքի շրջանից Ուրմիա և Վանա լճերի միջով մինչև Ջերմ գետի (Բոհտան սու) ակունքների շրջանը։ Ջերմ գետով հարավային սահմանը ձգվում էր դեպի արևմուտք և շարունակվում Արևմտյան Տիգրիսով կամ Մասիոս (Տուր-աբդին) լեռնաշղթայով մինչև Եփրատ։ Հայաստանի արևմտյան սահմանի մի մասը պետք է անցած լինի Ամանոսի լեռներով և Կոմմագենե երկրի արևմտյան եզրով։ Եփրատ գետից սահմանը անցնում էր Եկեղիքի հարավային մասով։ Արևմտյան Եփրատից դեպի արևմուտք և հյուսիս գտնվում էր Փոքր Հայքը՝ մինչև Կապադովկիա և Պոնտական լեռները։ Եփրատի վերին հոսանքից հյու­սիսային սահմանը ընթանում էր դեպի արևելք, հավանաբար՝ Ճորոխով, իր մեջ ամփոփելով արդեն փասիանների և հեսպերիտների, ինչպես նաև տաոխների երկրները։ Հայկական պետության հյուսիս-արևելյան սահմանը Կուր գետն էր։ Արևելյան Այսրկովկասի այդ ժամանակաշրջանի պատմության տվյալներից երևում է, որ Կուր գետից արևելք ձգվող տարածությունները, որտեղ բնակվում էին աղվանական բազմաթիվ ցեղեր, գտնվում էին մարական սատրապության և ապա Ատրպատականի պետության հսկողության տակ59։

Փաստերը վկայում են, որ Երվանդունյաց պետության կազմի մեջ մտնում էին նաև Արցախը և Ուտիքը։

Ք.ա. 4-3-րդ դարերում հայոց արքունական տան կալվածներն ու ձմեռանոցը Ուտիք նահանգում էր60։

Պատահական չէր, որ Ք.ա. 2-րդ դարում Արտաշեսի և Երվանդի