Այս էջը հաստատված է

Շուշիի գավկուսկոմի և գավգործկոմի պաշտոնաթերթ «Ղարաբաղի գեղջուկ»-ը։ Նույն թվականի ամռանը ինքնավար մարզի ստեղծումից հետո այն վերանվանվեց «Խորհրդային Ղարաբաղ» և դարձավ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի և մարզխորհրդի գործկոմի պաշտոնաթերթը։ 1980-ական թվականներին վերոհիշյալ թերթը հրատարակվում էր նաև ռուսերեն լեզվով։ «Խորհրդային Ղարաբաղ» թերթին կից լույս տեսան «Երիտասարդ լենինյան», «Կուլտարշավ», «Ղարաբաղի բատրակ» թերթիկներն ու հավել­վածները և կարճատև «Կայծ» գեղարվեստական հանդեսը։

30-ական թվականներից մինչև 80-ականի վերջերը հանդես եկան շրջանային՝ Շուշիի «Շուշա», Ասկերանի «Կարմիր դրոշ», Մարտակերտի «Բարեկամություն», Մարտունու «Աշխատանք», Հադրութի «Կոլտնտեսական» թերթերը։ Նշված ժամանակահատվածում հրատարակվում էր Ղարմետաքսկոմբինատի «Մետաքսագործ» բազմատիրաժ թերթը։

Արցախյան շարժման և ԼՂՀ կազմավորմանը զուգընթաց հրատարակչական գործը նոր թափ ստացավ։ Ստեփանակերտում գոր­ծող «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ-ի կողքին հանդես եկան «Մաշտոց», «Սոնա», «Ասպար» հրատարակչությունները։

«Խորհրդային Ղարաբաղ» թերթը վերանվանվեց «Արցախ», «ԼՂ հանրապետություն», այնուհետև «Ազատ Արցախ»։ Հանրապետության շրջաններում և քաղաքներում սկսեցին լույս տեսնել «Ստեփանակերտ», «Շուշի», «Դիզակ», «Ամարաս», «Բերդ», «Ջրաբերդ», «Մռովի ղողանջներ» թերթերը։

Արցախյան շարժման սկզբնափուլում հայրենասիրական գա­ղափարներ տարածելու նպատակով ՀՅԴ-ն հրատարակեց «Պայ­քար», իսկ հետագայում՝ «Քիրս» և «Ապառաժ» թերթերը։ Շուտով լույս տեսան նաև «Եղեցի լույս», «Տասերորդ նահանգ», «Լուսավորիչ», «Մարտիկ», «ԱրՊՀ» պարբերականները։ Թերթերից բացի հրատարակվում են «Արցախ», «Պըլըպուղի», «Գիտությունը և կր­թությունը ԼՂՀ-ում», «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսները։

Հրատարակչական գործի հետ էր կապված գրադարանների ցանցի ընդլայնումը և գրքային ֆոնդի աճը։ 1924 թվականին ԼՂԻՄ կառավարության որոշմամբ բացվում է Մաքսիմ Գորկու անվան