Այս էջը հաստատված է

են ԼՂ Հանրապետությունում և արտերկրներում։ Լեռնային Ղարաբաղում զարգացում է ապրում նաև ճարտարապետությունը և քանդակագործությունը։

Արցախի ճարտարապետական գոհարներից են Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված համալիրը, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության, Մարտունու, Ճարտարի, Բերդաշենի տուֆակերտ մշակույթի պալատները։ Ճարտարապետության և քանդակագործության զարգացման լուռ վկաներն են Ստեփանակերտի Ազատության հրապարակը, կենտրոնական մարզադաշտը, հուշաղբյուրները, զբոսայգիներում և փողոցներում տեղակայված հուշարձանները։ Ստեփանակերտին մի առանձնակի հմայք է հաղորդում հայտնի քանդակագործ Ս. Բաղ­դասարյանի «Մենք ենք, մեր սարերը» կոթողը, որը դարձել է Արցախ աշխարհի խորհրդանիշը։ Խորհրդային իշխանության տարիներին արցախահայության մշակութային ձեռքբերումները ավելի ծան­րակշիռ կլինեին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների ստեղ­ծած մշտական արգելքներն ու հետապնդումները։

Լեռնային Ղարաբաղը լիովին կլանելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները փորձում էին արցախահայությանը կտրել իր հոգևոր-մշակութային արմատներից։ Ադրբեջանի «գիտնականների» կողմից գործի դրվեց աղվանական «տեսությունը»716, ըստ որի՝ Արցախի ու շրջակա հայկական գավառների բնակիչներն Հայաս­տանի կողմից բռնությամբ հայացված աղվաններ են, որոնք է իրենց հերթին ներկայիս ադրբեջանական ժողովրդի անմիջական նախնիներն են հանդիսանում։ Փաստորեն, բազում դարերի ընթաց­քում արցախահյության կողմից ստեղծած մշակութային արժեքները փորձ են կատարում դարձնել աղվանական-ադրբեջանական։

1988թ. ապրիլի 27-ին Ադր.ԽՍՀ նախարարների խորհուրդն իր հ. 145 որոշմամբ աղվանական-ադրբեջանական էր հայտարարում Արցախի, Նախիջևանի, Ուտիքի և այլ տարածքներում գտնվող բո­լոր ու ամեն տեսակ հուշարձանները՝ իսպառ մերժելով նրանցից որևէ մեկի այս կամ այն առնչությունը հայ ժողովրդի հետ717։ Եվ այդ քաղաքականության շնորհիվ «Ներկայիս սերունդն արդեն հաստատապես համոզված է և այդպես էլ համարում է, որ Ղարաբաղը՝