Այս էջը հաստատված է

մի համամարդկային նշանակության նախասկզբնական մշակույթ են ստեղծել։

Առանց քարեդարյան արվեստի որոշակի մակարդակի առկայության, դժվար է պատկերացնել Արցախի հետագա ժամանակների արվեստի բուռն առաջընթացը։

Նոր քարեդարյան ժամանակաշրջանում մարդը սովորում է ավելի խորը՝ բազմազանության և փոխադարձ կապերի մեջ ընկալել իրականու­թյունը։ Այս շրջանի արվեստի համար բնորոշ է դառնում զանազան առար­կաների նախշազարդումը, ոճավորումը, պատմողական բարդությունը, որը հանգեցնում է ամբողջ գործողություններ և երևույթներ ձևավորելու անհրա­ժեշտությանը։

Կենդանական պատկերների հետ մեկտեղ նշանակալից դեր են կատարում կերպավորումները որսի և զինական ընդհարումների տեսա­րաններում։

Արցախի լեռները շատ հարուստ են նշված տիպի հուշարձաններով։ Դրանք բազմազան, բազմաբովանդակ և միանգամայն ինքնատիպ ժայռապատկերների կուտակումներ են։ Արցախի ժայռապատկերների ոճական առանձնա-հատկություններն ու նմանությունները հայկական լեռնաշխարհի մյուս հատվածներում գտնվողների հետ համեմատ ցույց են տա­լիս, որ դրանք ունեն ժամանակագրական շատ լայն ընդգրկում և սկսվելով նեոլիթյան ու վաղ էնեոլիթյան ժամանակներից, հարատևել են մինչև երկա­թե դարը։ Ժայռապատկերներով առավել հարուստ է Քարավաճառի շրջանը։ Այստեղ Չրաղ գյուղից հարավ՝ Սևլիճ (Ղարագյոլ) և Զալխա լճերի մերձակայքում, ծովի մակերևույթից 3000 և ավելի մետր բարձրության վրա բազալտե ժայռաբեկորներին պահպանվել են մեծաքանակ և բազմաբնույթ ժայռապատկերներ։ Նմանօրինակ ժայռապատկերներ հայտնաբերվել են նաև Հադրութի շրջանում Թաղլար գյուղի շրջակայքում։

Արցախի հնավայրերը հարուստ են դամբարանաբլուրներով, մեգալիթյան կոչված (հունարեն՝ մեգա-մեծ, լիթոս-քար), այսինքն՝ մեծքարյան հուշարձաններով՝ մենհիրներով, դոլմեններով և կրոմլեխներով։ Դրանք պատկանում են նեոլիթի վերջին, էնեոլիթի, բրոնզե ու վաղ երկաթե դարաշրջաններին։ Մեծազանգված, անձև ու անմշակ քարերից ստեղծված այդ հուշարձանները կապված են ե­ղել