Արտաշեսյանների դինաստիայի անկումից հետո 1թ. մինչև 52թ. Հայաստանը հայտնվեց հռոմեա-պարթևական հակամարտության ոլորտում։ Հայ ժողովուրդը արմատներով մոտ լինելով պարթևներին, այդ պայքարի ընթացքում առավել շատ հակված էր դեպի Արշակունիները և աջակցում էր նրանց։ Միաժամանակ Հայաստանում հռոմեացիների վարած քաղաքականության հետևանքով ծայրահեղ դժգոհություն էր տիրում նրանց դեմ։ Հենց այս հանգամանքներն էլ օգտագործեց Վաղարշ Ա Արշակունին։ Շուտով Վաղարշ Ա-ի եղբայր Տրդատը հայ-պարթևական միացյալ ուժերով Հայաստանից դուրս մղեց հռոմեացիներին։ 64թ. Հռանդեայում կնքված հաշտությամբ Հռոմը ճանաչում էր Տրդատի գահակալությունը Հայաստանում։ Սակայն Արևելքում լիովին չհեղինակազրկվելու համար Ներոն կայսրը պայմանագրի մեջ կատարեց մի վերապահություն. այն է՝ Տրդատը անձամբ պիտի ներկայանար Ներոնին և նրանից ստանար արքայական թագ։ Տրդատը մեծ շուքով ընդունվեց Հռոմում և Ներոնի կողմից ստացավ թագ ու հանդերձանք։ Վերադառնալով Հայաստան՝ նա 66թ. Հայոց նախկին պետության աշխարհագրական սահմաններում հիմնադրեց հայ Արշակունյաց թագավորությունը։
Հետաքրքիր է այն փաստը, որ Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քարտեզում Արցախը դիտվում է որպես նոր պետության առաջատար նահանգներից մեկը89։ Այս իրողությունը ժամանակին արձանագրել են Ք.ա. առաջին դարից մինչև Ք.հ . հինգերորդ դարն ապրած հույն