Այս էջը հաստատված է

կամ Բոմեն(այժմ Բում գյուղը Կուտկաշենի շրջանում) բնակավայ­րում սպանում են Եղիշեին։ Հավատացյալները սրբի մասունքները հավաքում և հողին են հանձնում Ուռեկան գյուղում։ Ստեփանոս քահանան էլ մասունքներից սրբի գլուխն առանձին պահ է տվել հողին։ Հետագայում այն ամփոփվել է Ջրվշտիկ վանքում, իսկ դրանից հետո պիտի կոչվեր Գլխովանք կամ Եղիշե առաքյալ։

Հետագայում Եղիշեի նահատակության վայրում հուշասյուն է կանգնեցվել. « …յետ բազում ժամանակաց բարեպաշտն Վաչագան՝ Աղուանից արքայ, կանգնեաց սիւն ի գրի նահատակութեանն Եղիշայի…»108։

Թադևոս առաքյալի աշակերտներից մեկ ուրիշը՝ Դադին կամ Դադոյին Արցախում քրիստոնեություն է քարոզել և այստեղ էլ նահատակվել, «Դադին՝ մի եւթանասնիցս, որ գնաց հրամանաւ Թադեի ի Մեծն Հայք կողմաս հիւսիսոյ, և լուծալ զմահն Աբգարու դարձավ և եմուտ ի Փոքր Սիւնիք, և տեղին շինեցյալ վանք և յանուն նորա կոչեցալ Դադիու»109։ Փաստորեն այդ ժամանակ նահատակ­ված քարոզչի գերեզմանի վրա էլ վաղ միջնադարում կառուցվել է առաջին սրբատունը։ Ժամանակի ընթացքում եկեղեցին բազմիցս վե­րակառուցվել է և դարձել միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ և մեծարժեք շինություններից մեկը։

Եղիշեի մյուս աշակերտներին նույնպես բաժին հասավ դաժան ճակատագրից։ Բոլոր քարոզիչ նահատակների գերեզմանների տեղում հետագայում կանգնեցվել են կոթող-հուշասյուններ, մատուռներ կամ, ավելի ուշ՝ եկեղեցիներ։ Հիշենք, թեկուզ, նահատակված Քահալցիցիկի գերեզմանը Վարդաշենի մոտ, Գյումրատայինը՝ Ծե­րիկ գյուղում, Վլասինը՝ Նիժում, իսկ Գրիգոր Լուսավորչի թոռ Սբ.Գրիգորիսինը՝ Վատնյան դաշտում (այժմ՝ Բիլիջի շրջան)110։

Տրդատ Գ-ի կառավարման տարիներին վճռական քայլեր կատարվեց քրիստոնեական հավատքը Հայաստանում ոչ միայն տարածելու ու արմատավորելու, այլ նաև պետական կրոն հռչակելու բնագավառում։

Տրդատ Գ-ի հրամանով Մեծ Հայքի բոլոր նահանգների «ընտիր իշխանները, կուսակալները, կողմնակալները, հազարապետները, բյուրավորները»111, այդ թվում Ծավդեից (Արցախ) իշխանը, հավաքվել