Այս էջը հաստատված է

գործերը կարգավորելուց հետո քարոզչական գործունեության է գնում Աղվանք։ Այս երկրի Սանեսան թագավորը մինչ այդ քրիս­տոնեություն էր ընդունել։ Գրիգոր Լուսավորչի կողմից կարգված Աղվանքի հույն եպիսկոպոսի մահվանից հետո Սանեսան թագավորի համաձայնությամբ երկրի հոգևոր պետ է կարգվում Գրիգորիսը։ Անդրկուրյան տարածքներում վաչկատուն մազքութների շրջանում քրիստոնեական հավատքը տարածելու ընթացքում Գրիգորիսը նահատակվում է Վատնյա դաշտում։ Գրիգորիսի հետ գնացած սար­կավագները նահատակի մարմինը բերում են Հաբանդ գավառը և թաղում Ամարասի վանքում։ «Եւ ապա բարձին գնա որք ընդ երթեալ էին գավառէն Հաբադյալ, և բերին ի գավառն իւրեանց և կողմանս Աղուանից, ի սահմանս Հայոց ի Հաբանդի ի գեօղն որ անուանեալ կո­չի Ամարազ։ Եւ եղին զնա առ եկեղեցաւն, զոր շինեալ էր առաջնույն Մեծին Գրիգորի, հաւուն Գրիգորիսի՝ քահանայապետի մեծի աշ­խարհ հին Հայաստան երկրին»115։

«Այնտեղ նրան դրեցին եկեղեցում՝ հյուսիսային կողմից բեմի մոտ։ Զաքարիայի սուրբ արյունք լցրին մի սրվակի մեջ, մի այլ սրվակի մեջ էլ դրին երանելի Պանդալեոնի նշխարները։ Երկու շշերն էլ տեղավորեցին ամենասուրբ մանուկ Գրիգորիսի մասունքների հետ»116։

Հայոց Արևելից գավառներում քրիստոնեության դարձի հաջորդ շրջանը կապված է Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։ Հայերեն նշանագրերը ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցը, ինչպես ասում է Խորենացին, «բոլոր գավառներում դպրոցներ հիմնեց և պարսից բաժնի բոլոր կողմերը սովորեցրեց, բացի հունական մասից»117։

Մեսրոպագիր առաջին դպրոցներից մեկն էլ բացվում է Ամարասում։ Հայերեն գիրն ու դրա հիմքերի վրա ստեղծվող դպրոցներն ու գրականությունը նաև զորեղ միջոց են դառնում քրիստոնեական կրոնը և գաղափարախոսությունը Հայաստանում ամրակայելու գործում։ Հայոց գրերի և քրիստոնեական հավատքի միջոցով էր հնարավոր պահպանելու ժողովրդի միասնությունը։ Դա իր հերթին նպաստում էր ստեղծելու ազգային ինքնագլուխ եկեղեցի, որը դարեր շարունակ կատարելու էր լուսավորական ու ազգապահպան դեր։ Մաշտոցը, բացի քրիստոնեություն և հայկական դպրություն