Այս էջը հաստատված է

տարածելուց՝ շատ տեղերում հաստատում է վանքեր, «և դարձյալ վանականների շատ և անհամար խմբեր շեն և անշեն տեղերում… բնակեցնելով հաստատեց»- գրում է Կորյունը118։

Մեսրոպ Մաշտոցի Արցախում քարոզչական զործնեության մասին է վկայում նաև Գիս ավանում Վաչագան Բարեպաշտի կողմից հայտնաբերված մեծ լուսավորչին պատկանող խաչը, որը հետապնդողներից փրկվելիս այս ավանում էր թաղել Մաշտոցը։ Այս անգամ սրբությունը տարվում է «Ի սուրբ եկեղեցին և ինքնին մեծ իշ­խանն և սուրբ հայրապետն ամենայն մեծամեծօքն անդ հասանեին, և ակն սրբոյ Մաշտոցի իւր իսկ ձեռաց լեալ էր, որով դարձուցաներ զաշխարհս Աղուանից ի կռոց մոլորութենէ»119։

Փաստորեն քրիստոնեությունը մինչև 5-րդ դարի առաջին կեսը Արցախում և Ուտիքում հասարակության առանձին խմբերի հա­վատ լինելուց դառնում է ամբողջ ժողովրդի կրոնը։ Քաղաքական անկախությունը կորցնելուց քիչ առաջ սկսված այս պայքարի գործը հետագայում Վաչագան Բարեպաշտի օրոք ավելի ևս ընդարձակվում է։