Այս էջը հաստատված է

հոգևոր տեսչության տակ էր դնում։

Փաստորեն Հայ եկեղեցին երկրի կենտրոնաձիգ ուժերը պահ­պանող զորեղ գործոն էր, որն իր կազմակերպվածությամբ դիմակայում էր Պարսկաստանի անսանձ բռնությունները։

Հայերին կրոնափոխ անելու նպատակով Սասանյանները բռ­նության են դիմել դեռ չորրորդ դարում Տիրանի որդու՝ Արշակ թագավորի օրոք։ Այդ քաղաքականությունը, որը հետապնդում էր հայերի դեպի Բյուզանդիա հակվելու գաղափարական նախադրյալները ոչնչացնելու նպատակով ուժեղացնում է արքայից արքա Հազկերտ Բ-ի թագավորության տարիներին123։

Նախանցյալ ժամանակներում հայերին կրոնափոխ անելու համար գործադրած ճնշման բոլոր միջոցներից ոչ մի արդյունք չէր ստացվում։ Այն ժամանակ պարսից արքունիքը անցնում է արդեն բացահայտ բռնության քաղաքականության։ 450թ. փետրվարին Հայաստանին, Վրաստանին և Աղվանքին ներկայացվում է սպառ­նալի պահանջ քրիստոնեությունից հրաժարվելու և զրադաշտություն ընդունելու մասին։ Այդ անօրինական պահանջը ալեկոծեց հայ հասարակության բոլոր խավերի սիրտն ու միտքը։ Ստեղծված կացությունը քննարկելու համար հայ ավագ 17 նախարարներն ու 17 հոգևոր տերերը ժողովի են հրավիրվում Արտաշատում124։ Ղազար Փարպեցին, հիշելով Արտաշատում հավաքված հայ հոգևոր ու աշխարհիկ տերերի անունները, չի հիշատակում Արցախի և, ընդհանրապես, Հայոց Արևելից կողմանց ու բյուզանդահպատակ նախարարներից ոչ մեկի անունը։ Հավանաբար վերոհիշյալ շրջաննե­րի հայ նախարարները չեն մասնակցել Արտաշատի ժողովին, որովհետև նախ և առաջ հարցը անհետաձգելի քննության կարիք ուներ և Հայաստանի հեռավոր ծայրերից նրանց հրավերը ժամանակի հետ էր կապված։ Եվ երկրորդ, գահնամակում նշված 70 նախարար­ներից քչերն էին վճռական դեր խաղում երկրի քաղաքական կյանքում։ Պատահական չէ, որ Հազկերտը պարսկական դավանանքը հայերին պարտադրելու առիթով, Տիզբոն էր հրավիրել ոչ թե 70, այլ միայն 10 իշխանների։ Ընդհանուր առմամբ Բյուզանդիան և Պարս­կաստանը ձգտում էին Հայաստանի ծայր գավառները մեկուսացնել հայրենիքից, հեշտացնելով իրնեց գործը՝ առանձին-առանձին հաշվեհարդար