Այս էջը հաստատված է

դարձրիր, իսկ քո երկիրը թող քեզ մնա»153։ Վաչեն հայրենի եզերքի ազատության նվիրակ լինելով այս անգամ էլ կատարեց Պերոզի պահանջը, զինավառ շարունակելով կենաց և մահու պայքարը։

Հետագայում դեպքերը զարգացման այլ ընթացք ունեցան։ Հայոց Արևելից կողմերում սկսվող ներքին խլրտումների և Պերոզի անընդ­հատ ճնշումների հետևանքով Վաչեն լքվում է բոլորի կողմից, թողնում աշխարհիկ կյանքը և ավետարան առնելով գնում քարոզչության։

Սարզիս Ջալալյանցը հին մելիքանիստ Ավետարանոց ավանում լսել է մի ավանդություն, ըստ որի Վաչե թագավորը ճգնել է հենց այստեղ154։ Ուրիշ ոչ մի տեղեկություն չկա Վաչեի կյանքի վերջին շրջանի մասին։