Այս էջը հաստատված է

նահանգներում հայկական պետականության բացակայու­թյան պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։

Պետության հիմքերը անսասան դարձնելու և երկրի հոգևոր կյանքը աշխուժացնելու համար Վաչագան թագավորը ձեռնամուխ եղավ եկեղեցաշինությանն ու նախանձախնդիր ջերմեռանդություն ցուցաբերեց հայ դպրության տարածման գործում։

Մովսես Կաղանկատվացին գրել է. «Բարեպաշտ Վաչագանը Արևելքում տարվա օրերի թվով եկեղեցիներ շինեց»156։

Վաչագան թագավորը լավ էր հասկանում, որ Պարսկաստանի կողմից վարվող հայերի ուծացման քաղաքականությանը կարելի էր դիմակայել հայոց եկեղեցու հիմքերի ամրապնդմամբ և քրիստո­նեական հավատքի տարածմամբ։ Վաչագան Բարեպաշտը իր ար­մատներին հավատարիմ՝ հետևելով հայոց արքա Արտաշես Ա-ին Բարեպաշտի մեծագործություններին, սրբացման առարկա էր դարձնում ազգային եկեղեցու այնպիսի գործիչների, ինչպիսիք են Գրիգոր Լուսավորիչն ու նրա թոռ Գրիգորիսը, Պանդալեոն բժիշկն ու Դիզափայտի նահատակները, Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները։ Նա միաժամանակ Արցախի Դարահոջ գյուղն է բերում Սուրբ Գրիգորի ու Հռիփսիմե և Գայանե կույսերի նշխարները։ Այս ամենի համար ժողովուրդը նրան տվեց Բարեպաշտ պատվատիտղոսը։

Վաչագան թագավորը ջերմեռանդ ձևով պայքարում էր հեթանո­սական սովորությունների ու հոռի բարքերի դեմ, որոնք հակասում էին համամարդկային արժեքներին։

Սկզբնաղբյուրների վկայությամբ քրմերը բռնում էին մարդկանց և կապում սրբազան շղթաներով ու մի ամբողջ տարի կերակրում, այնուհետև նրան օծում էին իբրև զոհի և զոհաբերում մյուս մատաղացու կենդանիների հետ157։

Մովսես Կաղանկատվացին շարունակելով Ստրաբոնին ման­րամասնում է․ «մատնահատների աղանդը ծիսական մարդասպանությունը կատարում էր հետևյալ խորհրդավոր պայմանների մեջ։ Բռնվում էր մեկը սովորաբար պատանի հասակում, նրան տարածում էին գետնի վրա և նրա ձեռքերի ու ոտքերի չորս բութ մատները