Այս էջը հաստատված է

մի մասը փրկվում են Արցախի անմատչելի լեռներում ու բերդերում։

Քրիստոնյաների պաշտպան իրեն հռչակած Բյուգանդական կայսրը այս անգամ շտապում է Այսրկովկաս՝ միանալու Ջեբու խաքանի խազարական հորդաներին, և իր ծարավը հագեցնելու քրիստոնյաների արյունով։

Մեծաքանակ այդ գորքը պաշարեց Տփղիսը։ Պաշտպանների խիգախության շնորհիվ այս անգամ վաճառաշահ ու գեղատեսիլ քաղաքը փրկվեց վերահաս աղետից։ Սակայն հաջորդ տարին Հերակլն ու խազարական խաքանը վերստին պաշարում են Տփղիսը։ Երկու ամսվա ծանր դիմադրությունից հետո ընկնում է քաղաքը։ Հերակլն ու խաքանը վրիժառությամբ կոտորում են անպաշտպան բնակչությանը, փորում վրաց մեծ իշխանի և պարսից կուսակալի աչքերը՝ ի պատասխան անցած տարվա դդում-ծաղրանկարի, որի վրա խաքանը կույր էր նկարված եղել։ Իրենց սև գործը կատարե­լուց հետո դաշնակիցները նորից շարժվեցին դեպի Հայոց Արևելից գավառները։ Արշավանքը գլխավորում էր Ջեբու խաքանի որդին Շաթը, որին պատվիրված էր չհնագանդվելու դեպքում կոտորել 15 տարեկանից բարձր տղամարդկանց և մանկահասակներին ու կանանց գերության քշել184։

Այս ճակատագրական պահին պարսից մարզպանը ժողովրդին անպաշտպան թողնելով փախավ Պարսկաստան։ Խազարները ամեն տեղ մահ ու ավեր են սփռում։ «Յանկարծակի պատեաց մէգն և մառախուղն զամենայն երեսս երկրիս մերում առ հասարակ, ի տունս և յանցս ճանապարհայ բերան ամենեցուն կարդայր վա՜յ, վա՜յ։ Գոչիւն բարբարոսայն ոչ լռէր և չէր՝ ուր ոչ ելանէր սատակիչ բարբառ չար թշնամեացն, և այն ի միում ալուր և ի միում ժամու։ Քանզի բաժանեցին յառաջագոյն վիճակաւ ըստ գնդից զգավառս և զշէնս զհեղեղատս և զգետս, զաղբիւրս և զմօրզ, զլերինս և զդաշտս՝ յամենեսին միապէս ըստ ժամադրին սփռեալ զասպատակս աշխարհակալ և ի ծագաց մինչև ի ծագս դողացին սահմանք մեր… Զի երեսաց սրոյն, որպէս յահեղ առիւծէի մագիլ գիշաքարշ բեկանող արջոյն ի ժանիս սովոյն մատնէին. ի միասին լքեալք, յոդալոյծք, սովաբեկք, ակամայ դիմեալք ի գերութիւն՝ որպէս ի չարութենէ օձից ի յահէ տեսլեան դառնաշունչ թշնամոյն խածանէին»185։