Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/180

Այս էջը հաստատված է

Ամեն երեկո մենք հանդիպում ենք իրար նույն տեղը՝ ես ու Անդոն։ Նա պառկում է կողքի վրա, ես նստում եմ քարին։ Նա դեպի քաղաքն է նայում, դեպի գյուղի ճանապարհը, որով անցնում են այգիներից և արտերից վերադարձող հոգնած մարդիկ և եզներ։

Ներքևը, ուր հին մարագներն են, առավոտ կանուխ հավաքվում են մշակները։ Անդոն նրանց հետ է։ Քար են ջարդում և պայթեցնում են քարափները նոր առվի համար։ ԱՆդոն գիշերը քնում էտախտակների վրա և հսկում մուրճերի, քլունգների կույտը։

«Իլիստրիկի» են կառուցում Բազիրովի տղաները։ Նրանք քաղաքում տներ ու խանութներ ունեն, նրանց մեծ եղբայրը Բաքու հարստություն է դիզել և վերադարձել է մեր քաղաքը էլեկտրակայան կառուցելու քարափի տակ, ուր գետը սահանքներ է գոյացնում։

Անդոն մշակ է, քար է ջարդում ցերեկը, երեկոյան ինձ պատմում է «իլիստրիկի» մասին, մշակների մասին և այնպիսի բաներ, որ չեմ կարդացել իմ գրքերում։

Երբեմն ինձ հարցնում է իմ տեսած քաղաքների, իմ կարդացած գրքերի մասին։ Ես նրան պատմում եմ գիտեցածիս ամենալավը, կարծես ընծայում եմ իմ վեգերի ամենագեղեցիկը, ինչպես երեխա ժամանակ։ Նա տնտղում է իմ ընծան և կարծես դժգոհ է, որ ուզածը չեմ պատմում։

Իսկ ինքն ինրե՜ր գիտի...

Վերի գյուղի ուսուցիչն ասել է, որ պատերազմը շուտ չի վերջանա և պիտի լինի «ահեղ հեղափոխություն», որ անտառում երկու զինված մարդ հարձակվել են փոստի վրա, սպանել են ստրաժնիկին, փոստը կտրել, որ ներքի կարանում գիշերը մինչև լույս կարտ են խաղում, որ Միրզա Դավիթի տղա գիմնազիստ Վանոն ամեն օր հոր դախլից փող է գողանում և տանուլ տալիս, որ մեր հայոց լեզվի վարժապեա Մինասի տանը «կոմիտե» է նստում և նրանց ներքնահարկը լիքը զենք է...

− Ո՞վ քեզ ասաց, Անդո՛...

− Իմացել եմ։

− Չի կարող պատահի, վարժապեաին իսկույն կբռնեն,− առարկում եմ ես։

− Վարժապետը զենքը հենց կառավարությունից է ստանում։

Անդոյի աշխարհն ավելի հետաքրքիր է, ավելի խորը։ Մարդիկ երկուանում են իմ աչքին․ վարժապետը ցերեկը դաս է տալիս, իսկ մթանը իջնում է ներքնահարկը և փամփուշտ հաշվում, Վանին գրքերը թևի տակ