Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/228

Այս էջը հաստատված է

նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոt չեչաքարը։

− Հենց իմ փիսոթյունը մնաց, Ցոլա՜կ... Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես... Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց։

Եվ նա բուռը լայն բաց արեց, այն բուռը, որով բռնել էր քարը...

Բռի մեջ ստացականի կտորն էր, վրան Ցոլակի գինը և իր ազգանունը։

Արևի մայր մտնող շոգերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավեջի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարգում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։

Կաթնաղբյուրից նրանք ջուր խմեցին և հացի փշրանքները թաթախեցին սառը ջրում։ Մութն ընկնում էր և ճանապարհ դեռ շատ կար։

Սիմոնը նայեց ներքև... Ա՜յ այստեղ արածում էր Ցոլակը, նրա ատամների արանքում երևի դեռ մնում է այս դաշտերի խոտը։ Իսկ ինքը պառկել էր այս քարի տակ և մի լույս ճառագայթ խոստանում էր զվարթ վերադարձ։

Ու ետ նայեց Սիմոնը։ Այնտեղ, ներքևը խավար էր, խավարի մեջ քաղաքը և քաղաքի փշալարյա վանդակում աղիողորմ վրնջում էր իր հույսը, իր Ցոլակը։

Հանկարծ Կաթնաղբյուրից ներքև քարերի վրա զրնգացին ծանր պայտերը։ Գյուղացիները ճանապարհից դուրս եկան և մի կողմ քաշեցին բեռնած ձիերը։

Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա...

Միայն Շուղունց Աքեյք կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ․

− Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը...

Սպիտակ ձին մի վայրկյան ցոլաց մթնող արևի շողերում և չքցավ դեպի նարնջագույն ամպերը։ Կարծես մարմարիոնն մի արձան արշավում էր դեպի պատվանդանը, որ իր անհաս բարձունքից ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների վրա։

9

Կես գիշեր էր, երբ տուն հասան։

Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին։ Սիմոնը