Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/250

Այս էջը հաստատված է
* * *

Փողոցի անկյունում ինձ հանդիպում է իմ ընկեր Ավագը։ Ես հարցնում եմ նրան․

− Մնո՞ւմ է այն վարագույրը...

− Մնում է։

− Իսկ մա՞յրը...

− Մայրը դեռ հավատում է...

− Լավ է, որ ոչ ոք չի փշրել այդ առասպելը։

Հետո Ավագն ինձ պատմում է նորություններ գյուղից և գյուղի մարդկանցից։

Փողոցով անցնում են մարդկանց զորասյուներ, թնդում է նվագախումբը և ես լսում եմ պղնձե փողերի հաղթական երգը։

Հետո իմ աչքի առաջ հառնում է մի հաղթանդամ սերմնացան, որ մեր սև ցելերի վրա ցանում է ոսկեհատ սերմեր։

1932