Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/358

Այս էջը հաստատված է

Այն ժամանակ Մինասի տղան ցանկապատի հետևից զրույցի է մտնում անցորդի հետ, հարցնում է ո՞վ է, ո՞ւր է գնում և եթե անցորդը չգիտե, թե ինչ ընկուզենիներ են, Մինասի տղան պատմում է, ինչպես հին զրույց.

— Մեր գյուղում կար մի Աթա ապեր... ողորմի նրան։ Էն խառը տարին մի թուրք, անունը Օրուջ...

Եվ նրա զրույցի հետ աղմկում են եղբայրության ընկուզենիներ, ասես նրանք լրացնում են այն, որ չես պատմի ոչ մի լեզվով և չես գրի ոչ մի գրչով...

1935