Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/460

Այս էջը հաստատված է

− Չորս մանեթ էլ գցի գերբովի մարկա, մնաց 11, նրանից 5 մանեթ քանի կոպեկի պակաս-պռատ եմ առել տանը համար:

− Ի՞նչ պակաս... չեն կարող դուքանից տանե՞ն։

− Գոդու համար մի լակիրովնի պոյես եմ առել։

− Գոդո՞ւ... նա ի՞նչ է անում։

− Ասում է, ուզում եմ տնավորվեմ։

− Ո՞ւմ աղջիկն է։

− Շալուն Սիմոնի...

− Հա՞, լավ, մնացա՞ծը։

− Մնացածն էլ Իսկյանդարովի պրիկաշչիկի հետ գնացինք ռեստորան, զակուսկի արինք։ Շաքարի սկլադը նրա ձեռքին է։

− Լավ, հո ավել չե՞ս ծախսել, պարտք չե՞ս արել։

− Չէ, չիստի եմ. կոպեկը կոպեկին բռնում է. ուզում ես մեկ էլ գցի:

− Չէ, էս անգամը լավ ես, խելոքանում ես... Դե գնա, բեզարած կլինես. էգուց ուզում եմ հիմերը քանդել տամ։ Դու էլ, ոնց որ ասի, առավոտ կանուխ կգնաս, մի տրետը կտաս, ճանապարհը չորանալուց կուղարկեն, մնացածն էլ կստանան։

Եփրեմը դուրս եկավ։ Նա ուրախ էր, որ հաշիվները «չիստի» հանձնեց։ Ճիշտ է, քաղաքում նա ավելի էր ծախսել, ռեստորանում նրա հետ եղել էին Իսկյանդարովի գործակատարից բացի և մի քանի ծանոթներ, խմել էին ու գնացել բիլիարդ խաղալու և մութն ընկած հազիվ էր կամպանիայի ձեռքիցն ազատվել, բայց և այնպես հաշիվը տեղը բերեց և դուրս եկավ «կրուգոմ շեստնադցատ», ինչպես ասում էր Իսկյանդարովի գործակատարը։ Նոտարի մատենավարին, որին Եփրեմն անվանեց փսլնքոտ ու քոսոտ, նա ամենևին չէր էլ կաշառել։

Եղբոր դուրս գնալուց հետո Մկրտումը մի անգամ էլ նայեց թղթին, ստորագրություններին ու կնիքին, զգուշությամբ թուղթը պահեց սնդուկում։ Շոշափելու չափ պարզ նա զգաց այն հզորությունը, որ ձեռք է բերելու այսուհետև։ Նրա վաղուցվա միտքն էր Կարմրաքարում հիմնելու սղոցարան և պատրաստելու գերան ու տախտակ։ Քառասնաջրի երկու ափին, մինչև ձյունոտ գագաթները ձգվում էր խիտ անտառը և միանում այն մեծ անտառամասին, որի փեշերին ընկած էին մյուս գյուղերը և որից դեն հյուսիսից հարավ ընկնող լեռնաշղթան դարձյալ պատած էր անտառով։ Դեռ անցյալ աշնանը նա քաղաք էր գնացել հատկապես իմանալու գները, շուկայի պահանջը և մտքում հաշվել էր օգուտը ու որոշել գնելու ոչ միայն անհրաժեշտ ստանոկն ու երկաթե մասերը, այլև