Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/9

Այս էջը հաստատված է

այնքան է կլանված իր առօրեական ողբերգության մանրամասնություններով, որ ժամանակ անգամ չունի վերապրելու այդ ողբերգությունը։

Դառնալով սոցիալական թշվառության հիշատակագիր, գյուղացի Վասիլը հատկապես արձանագրում է իր քրոջ՝ Տիգրանուհու հետ կապված անցքերը, որոնք միշտ դրվում են «պարտքի դիմաց» կամ «պարտքի կողմանից» շարակարգության մեջ։

Հարազատ քրոջ մահն անգամ ոչ մի ցնցում չի առաջացնում Վասիլի մեջ, և նա «հանգիստ սրտով» օրագրում գրանցում է. «Տիգրանուհին մահացավ առանց կարծիքի, տեղոց-տեղ, լավ թաղեցինք, եղավ ծախսը ութ մանեթ փողով, ևս մի փութ գարի տերտերին, գումարով 9 մանեթ 80 կոպեկ։ Նաև առի երկու մոմ»։

Եթե «Տիգրանուհին» պատմվածքում Բակունցն արծարծում է հայ գյուղացուն ծննդից մինչև մահվան օրը ուղեկցող «պարտքի», «տոկոսի», «վաշխի» ավանդական թեման, եթե «Խաղլացավում» նա արծարծում է գյուղացու կյանքից անբաժան սնոտի նախապաշարմունքների ճնշման նույնքան ավանդական խնդիրը, ապա մի շարք պատվածքներում Բակունցը ներկայացնում է ողբերգության այն տարատեսակը, որի հարուցողը ոչ թե «թշնամանքն է» բնության հանդեպ, այլ բնության անմնացորդ, բուռն սերը։

Այդպիսի բովանդակությամբ է ներկայացված ողբերգությունն, օրինակ, «Օրանջիա» պատմվածքում։ Սա այն ձորակի անունն է, ուր գյուղացի Մանասը որոշում է կառուցել իր տունը։ Գյուղի բնանկարի երևի թե ամենագեղեցիկ հատվածն է («Ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղի՜ն, սպիտա՜կ), ուստի և Մանասի դեմ է հանում տանուտեր Դավոյենց Առաքելին։

Մինչ Մանասն ապրում է իր բանաստեղծական անուրջների հետ, Առաքելը հրդեհում է Մանասի տունը և նրան վերագրելով կազակ զինվորի սպանությունը, աքսորել է տալիս «հեռավոր տունդրաները»։

Ինչպես պատմվածքի սկզբնամասում, վերջնամասում ևս հանդես են գալիս ծաղկած մասրենիները։ Այս «հղման» ներքին իմաստն այն է որ բնությունն իր գեղեցկությամբ կործանում է նրանով հմայված ազնիվ հոգիներին։ Բանն այն է, որ գեղեցիկ բնությունը՝ կանաչով պատած ձորակը, ձորակում ծաղկած մասրենիները, պարզ երկինքը, գյուղական մթնշաղը մի բան են խոստանում, իրական կյանքը՝ մի ուրիշ բան։

Բակունցն անդրադառնում է նաև Մթնաձորի այսպես ասած «պատմական դինամիկային»՝ նորացման խնդրին, հին գյուղի զարթոնքը ներկայացնելով հերոսների հոգեբանական ներքին գալարումներով, հաճախ