Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/93

Այս էջը հաստատված է

− Էն մարագիս ﬕ գերան ա պակաս, ծառդ ծախիր առնեմ:

Ծառը դեռ արմատի վրա Օսեփի սեփականն է, ﬕ տարի էլ կﬓա, երկու տարի էլ, ոչինչ, ավելի է հաստանում:

Կաշի է ծախում: Ձﬔռն էլ աղվեսի մորթի հավաքում, ծախում քաղաքում:

Զորբան հին ադաթի փեշից այնքան էլ կախված չի: Օսեփը առաջ էլ եկեղեցի չէր գնում:

Եվ եթե գյուղի կոմսոմոլն ընդունի, նա իր տղաներից ﬔկին կգրի նրանց շարքերում:

− Մենակ նալոգն ա, որ դժար ա, չենք դիմանում:

Տուրքն է և տուրքի հետ կապված ﬕ շարք խնդիրներ, որ ինչքան էլ զորբան գլխին զոռ է տալիս, չի հասկանում, թե ինչու է այդպես: Եվ իր մտքում որոշել է, թե՝ «ﬕջի մարդն է խառնակիչ»:

Քաղաքից գալիս են շնչագրելու, ապրանքի և հողի ցուցակ անելու: Օսեփն իրեն խեղճ է ցույց տալիս, նվազած ձայնով ասում.

− Ունեմ, կա, ինչու, ապրի էս կառավարությունը:

Եվ եթե վիճակագիրը ﬔկ-ﬔկ հարցնում է՝ ձի, եզ, կով, Օսեփը, նախ կմկմում է և պակաս գրել տալիս՝ ﬕ ձի, երկու էշ:

Բայց հետո տեսնում է, որ հարկաթերթի ﬔջ իր ասածը չեն գրել, այլ այն, ինչ ունի: Դրա համար էլ ասում է, թե ﬕջի մարդն է խառնակիչ:

Եթե ջահելները ժողովի ժամանակ նեղացնում են և ասում, թե՝

− Օսեփ ապեր, ունես տուր,− Օսեփը չարանում է, ձայնը երկինք բարձրացնում և սկսում պատﬔլ այն, ինչ հազար անգամ ասել է և լսողն էլ հազար անգամ իմացել, որ սուտ է ասում:

Ի՞նչ է ասում:

Որ աղքատը ծույլ է, ինքը օրնիբուն աշխատել է, որ խանութն իրեն օգուտ չի տվել, որ զուր են կարծում, թե ունևոր է, և վերջում էլ ասում.

— Մի սաղ գեղի չափ հարկ եմ տալիս կառավարության, էլ ի՞նչ եք ուզում:

Եթե այդ չասի, պիտի ասի, որ ﬕ քանի աղքատ տուն է պահում, իր արևի տակ են ապրում:

Օսեփի հարևան ﬕ քանի աղքատ տներ կան, որոնց կանայք նրա տանը բուրդ են լվանում, հաց թխում կամ ուրիշ գործ անում: Օսեփի հոտաղը ﬕշտ այդ տներից կլինի, մաճ քշողն էլ, տավար պահողն էլ:

Եթե ﬕ վռազ գործ լինի, Օսեփը ձեն է տալիս բակից, ﬔկն ու ﬔկին կանչում: