Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/20

Այս էջը հաստատված է

Բադու որդին՝ Հաբուդը, հասել էր այնքան, որ օգնում էր հորը։ Սակայն Բադին չէր ուզում, որ Հաբուդը հոր փեշակը սովորի։

— Թող գրաճանաչ լինի, որ հետո գերեզմանս չանիծի:

— Կմեծանա, կպսակեմ, տուն ու տեղ կլինի, մի փեշակի ծայր կբռնի, հացի կտիրանա։ Ես էլ ծերության օրերում իր ջրերն ընկած կապրեմ, ոտքերս կդինջանան սար ու քոլ չափելուց:

***

10 Նահապետական վարք ու բարք ուներ Բադին, միամիտ էր և արդար: Նա ուզում էր, որ իր որդին էլ այդ ճամփով գնա, հյուրասեր լինի, ադաթ սիրող, մեծին հարգող, գյուղամիջում շենք-շնորհքով մի մարդ։

Մի անգամ էլ հանդում, մի զրույցից հետո, Հաբուդը հորը հարց տվավ, թե՝

— Ապեր, էդ ինչի՞ցն ա, որ մեր նախրում Իսանանք ինը կով ունեն, իսկ մենք՝ մի կով:

Բադին ժպտաց քթի տակ:

— Բա դու նրանց թա՞յ մարդ ես։ Հերդ մի 20 տավարած, իսկ Իսանանց ողորմած հոգի Զաքի ապերը պատվով, կայքով մարդ էր։ Գեղը որ մի մեծավոր գար, նրանց տանը վեր կգար։ Զաքի ապերը մովրովի ժամանակ մեդալ էր ստացել։ Դե տղերքն էլ խելոք են եղել, հոր թողած մեկը երկու են արել։

Տարին բոլոր Բադի ապերը պահում էր Իսանանց ինը կովը, դրա համար ստանում մի սոմար ցորեն, երեք գրվանքա շաքար, որ իրենց չէր հերիքում, և մի քիչ էլ փող:

Հաբուդը չէր սիրում, որ հայրն ամեն ամիս տնետուն պտտում էր, տավարածի բաժին հավաքում կամ թե կա- 30 լին, մի պարկ ուսին, ման էր գալիս կալերում և իր բաժին ցորենն առնում։ Պատվին էր դիպչում, երբ հոր տեղակ ինքն էր ընկնում դռնեդուռ, հաց կամ դրամ հավաքում: