Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/24

Այս էջը հաստատված է

Ամենից շատ պիսիրն էր ուրախ։ Նրա շուրջն ստեղծվում էր գյուղի զոռբաների տղերքից դեզերտիրների մի խմբակ։ Նրանք կաշառում էին, չափաբերականը կեղծում, իրենց տեղ ուրիշին ուղարկում, որ իրենք գյուղում մնան, ինչ ուզեն անեն։ Մանր հաշիվների ու հին վրեժների հատուցման լայն ասպարեզ էր բացվել գյուղում։

Քաղաքի պատերին կպցրած թղթերը հուզել էին ճահիճն այն խաղաղ, ուր ամեն ինչ առաջ մերվել էր, և կարծես թե գայլի հետ գառն էր ապրում։

* * *

Հաբուդն արդեն նկատում էր գյուղում եղած փոփոխությունը։ Իսանանց դուքանում ներկերը թանկացրել էին, ճոթ ու կտորը պակաս էր երևվում, 10 իսկ շաքարը կրակի գին ուներ։

Իսանանց տղերքը ճոթը պահում էին իրենց տանը, որ հետո ծախեն:

− Ճամփեքը փակվել ա. էս ներկերը Գերմանու ապրանք ա, էլ երբ կճարես դու էսպես ապրանք:

Հարուդի աչքի գրողը գյուղի պիսիրն էր։ Մի անգամ պիսիրը Խաչումենց հարսին, որ գնացել էր ամուսնուն նամակ գրել տալու,−փիս խոսք էր ասել, ձեռ տվել, հարսն էլ լացակումած հեռացել էր նրա մոտից։

Գյուղում այդ լուրն իսկույն տարածվեց։ Մի քանի հոգի ուզում էին պիսիրի հախից գալ, բայց տանուտերը սպառնաց. 20 Գյուղում այդ լուրն իսկույն տարածվեց։ Մի քանի հոգի ուզում էին պիսիրի հախից գալ, բայց տանուտերը սպառնաց.

− Սիբիր կքշեմ նրան, ով կհամարձակվի գեղում խառնակչություն անել։ Դուք գիտե՞ք, թե ինչ տարի ա էս տարին։

Պիսիրը Հաբուդի աչքում է՛լ ավելի ընկավ, դարձավ գեղի վատ մարդը, գեղի արյուն խմողը։ Իսկ Իսանանց դուքանը նա էլ չէր գնում, տանն էլ շաքարով թեյ չէին խմում։