Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/292

Այս էջը հաստատված է

իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի սանձն ու սարքը տերը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնաղի ողբ են երգում գյուղի կանայք։

Գնում էին մեկ-մեկ, խումբ-խումբ։ Մեկը գրպանից հաց էր հանել, մյուսն ագահությամբ ծծում էր չիբուխը, երրորդը կախ էր արել ոտքերը, աչքը ձիու ականջներին և լուսաբացի նինջով օրորվում էր ձիու հետ։

Բայց երբ սարի հետևից արևը բարձրացավ, կարծես ջերմացավ տխուր ու լուռ ձիավորների սիրտը: Ամենից առաջ խոսեց դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, որ սարը բարձրանալիս սահել և ասել էր մինչև ձիու գավակը:

Նա ընդհատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ ասաց.

— Ես աստծու քոռ հավատն անիծեմ… Իմ աչքս կսպես արեց։ Իմ ձին որ քոռ լիներ, ես էս սարի գլխին ի՞նչ ունեի։

Մի քանիսը ծիծաղեցին։ Սաքու տղան մտքում բարկացավ նրա վրա. — Անդա՜րդ հեյվան…

— Հրեն Հիբանի ձիուն տեսեք,— շարունակեց Իվանը, ուրախ, որ ընդհատեց ծանր լռությունը,— կասես ղազախի ձի լինի։ Հիբան, պրիստավը քեզ էդ ձիով տեսնի, քեզ էլ հետը կտանի…

— Ի՞նչ պակաս կավալեր ա,— ձայն տվավ մեկը։—էն օրը Քարուտի առվով էնպես թռավ, որ մնացինք զարմացած:

Մի տեսեք է՜… Տերտերն իրա ձին ժամհարին ա տվել: Այ, ինչ եմ ասել հալալ ախպերության,— խոսքը փոխեց դարբնի տղան։

— Ա, քիշ յավա-յավա խոսիր, է՜յ…— կանչեց Շուղունց Աբելը, որ գյուղում ավել անունով հայտնի էր որպես