Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/309

Այս էջը հաստատված է
9

Կես գիշեր էր, երբ տուն հասան:

Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին:

Սիմոնը ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն: Անկողնից վեր թռավ Շողերը։

— Ապի՛, բա Ցոլա՞կը։

Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ: Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երցեցին անեզրական տխրություն։

Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը, և հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր արևելյան թախծոտ մի երգ։

Պառավը լալիս էր...


Հետո քանի երեկո իջավ, և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը...