Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/346

Այս էջը հաստատված է

կենտ, պառավ լնդերի դեղնած ատամների պես: Հարևանի ավերակ տունը դարձրել են գոմ ու մարագ: Այնքան շատ են պարապ, կիսախարխուլ տները, դարպասը գոց, ծանր կողպեքները վրան: Թվում է, թե հանդ են գնացել, ներսից ձայն չի լսվում, տան առաջ, դարպասի քարերի ճեղքում բուսել է խոտը:

Մի քանի կտուրների վրա դդում կար շարած, տեղ-տեղ արևի տակ փռել էին գունավոր լաթեր: Մի հին ու մեծ տան միակ պատուհանի քարին, արևի տակ, պամիդոր էին շարել: Եվ միակ ապացույցը, որ կարող էր համոզել, թե այդ տանն ապրողներ կան, պատուհանի կիսակարմիր պամիդորն էր:

10 Թեև քաղաքը հեռու չէր, եկած ճանապարհը մեզ ծանոթ, բայց և այնպես ուրիշ աշխարհ թվաց Հյումբաթի ձորի այդ անկյունը, որի բնիկները կարծես ուրիշ ցեղի մարդիկ էին: Եվ միակ հարցը, որ դառնում էր մեր գլխի մեջ, մի «ինչու» է այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում այս քարերի տակ, ինչո՞ւ չեն հեռացել մի ուրիշ, հարմար տեղ: Հանկարծ եթե ժայռերից մեկն ընկնի կամ մի քար գլորվի վերևից:

Բակում խաղացող երեխաները մեզ տեսան, զարմացած խաղը թողին: Երբ մեզնից մեկը ջուր ուզեց, ջուր բերող երեխայի անունը հարցրեց, թվաց, թե նա ջուր չէր ուզում, այլստուգում էր, թե արդյոք այդ երեխան մեզ նմա՞ն է խոսում:

20 — Որ տան կտուրին դդում եք տեսնում, ուրեմն էնտեղ ապրում են, — ասաց բնիկներից մեկը, որ կամրջի գլխին միացել էր մեզ: — Երեկոյան էլ կրակներով կիմանաք: Քանի ճրագ են վառում, էնքան էլ տուն կա: Մնացածը արջաբներ են:

Երեկոն հաստատեց այդ: Մութի հետ հատ ու կենտ ճրագներ վառվեցին: Մութը չասեց մեզ արջաբներում կենողների մասին, բայց մանրիկ լույսերի թարթոցը կամացուկ պատմում էր, որ Հյումբաթի ձորում քսան ճրագ