Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/348

Այս էջը հաստատված է

Ճրագը թարթում էր լույսի հետ և տաքություն տալիս։ Ճրագի հետ վաղվա հույսը ջերմություն էր սփռել սրահում։ Եվ ուրախ աղմուկով դուրս եկան։ Այսպես էր սկսում իր չուն վաչկատուն ցեղը անցած դարերում։


Սանդուղքի գլխին Գյունեյ թաղից մի ալևոր մոտեցավ մեզ։

− Մի ոտս գերեզմանումն է, ես կարող է չտեսնեմ էն նոր տեղը, բայց տարեք... Գնացե՛ք Հյումբաթի ձորի դժոխքից։

Սանդուղքի գլխից մի պահ նայեցի, թե ինչպես մահակով քարերը շոշափելով ծերունին կորավ մութի մեջ։ Լսելի էր, թե ինչպես նա 10 մահակի ծայրով զարկում էր քարերին, ճանապարհը փնտրում։

Կրակները չէին երևում։ Մութի մեջ հազիվ էին նշմարվում գյուղի գլխի ժայռերը, մելիքների ամարաթի պատերը։ Ժայռերը թանձր ստվեր էին կախել գյուղի վրա, ամարաթը թվում էր որպես կանգուն դղյակ, որի խավար խուցերում գուցե շրջում է Մելիք-Բախտամը, որպես ուրվական...