Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/356

Այս էջը հաստատված է

Վերջակետից հետո մի երկու անգամ ծոծրակը քորեց, թաթախեց թանաքը, մի սատկած ճանճ ընկավ գրչի ծայրին, մատով ճանճը դեն գցեց և հերսոտած գրեց.

«Նաև գյուղումս հակախորհրդային հեղափոխականներ չկան»:

Էլ ուրիշ շատ բան գրեց Սրապը, գրեց, որ մի կրահոր են շինել, որ անասունների մեջ հիվանդություն չի եղել, քերծից երկու եզ է գլորվել, գողություն չի եղել, գրեց, որ «գյուղս աստիճանաբար լավանում է»:

Կավե ճրագի պատրույգը վառվում էր, լույսը մերթ աղոտանում 10 էր, մերթ զորանում, պատերի վրա ճրագից ստվերներ էին թրթռում:

Սրապը կանցելարի մտից մատյանի մեջ մտցրեց և «շրջաբերական միլպետից ամուսնացողների մասին կյանքի մեջ կիրառելու, նաև աղվեսի մորթին թանկ ծախելու մասին», հետո դուրս եկավ, նստեց կանցելարի դռանը:

Տներում ճրագ չկար, հոգնած մրափով քնել էր գյուղը: Մրոցը՝ հեռու ձորում ընկած, կուչ էր եկել քերծերի տակ, տապ արել: Գյուղի ներքի ծայրում մի շուն կաղկանձում էր:

Նայում էր Սրապը քնած Մրոցին, հովը ծեծում էր բաց կուրծքը, 20 և Սրապը լիաթոք շնչում էր ամռան գիշերվա զովությունը: Դուրս եկավ, որ ամբողջ գյուղում միայն ինքն է արթուն, գրում է գյուղի մասին, և ճրագը կանցելարի պատուհանից անթարթ աչքի պես նայում է գյուղին:

* * *

Սրապը ներս մտավ, գրածը կարդաց, հանգ արեց ճրագը հանգցնի, բայց միտն ընկավ Դավթի բատրակը և օրվա զրույցները նրա մասին:

Գրե՞լ թե ոչ: Կիմանան, Մրոցը մատի փաթաթան կշինեն, իսկ թե չգրի, վայ թե երեսովը տան, որ գյուղում եղածը ծածկել է և 30 չի գրել: