Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/366

Այս էջը հաստատված է

սուլոցն ու ձայնը,− «հոլե՜, հոլե՜... քը՜սս, քը՜սս...»։ Քիչ հետո ոչխարի գլուխը թեքեց դեպի գյուղը։

− Հը, ո՞նց էր․․․− հարցրի ընկերոջս։

− Երբեք չէի սպասի...

Մենք նստեցինք, մինչև իրիկվա նրբին լազուրը հալվեց մութի մեջ, թանձրացավ խավարը, և դաշտն ու դիմացի լեռնաշղթան սուզվեցին մթնում։ Արաքսի արծաթ գոտին նիրհող թռչունի նման պահվեց եղեգնուտների մեջ։

Եվ ինչքան թանձրանում էր մութը, այնքան վառ էին փայլփլում էլեկտրական լույսերի շղթաները։ Ահա Երևանը, Սարդարաբատի կայարանը, Վաղարշապատը, 10 Այղրի ջրհանը։

Կարծես մութ օվկիանի վրա լողում էին հրավառ նավեր...