Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/369

Այս էջը հաստատված է

ձև է տվել ամբողջ արձանին. այդ նետ է, սուր ծայրը դեպի երկինք, կարծես ահա պիտի թռչի նետը և մեխվի երկնքի կողը:

Մի ջերմեռանդ հույն, որի մոտ են եկեղեցու բանալիները, երբ ցույց տվեց Սավվայի երկրորդ հիշատակը, ասաց, որ այդ սուրբ Գևորգի գլուխն է: Միամիտ մարդ... Եկեղեցու մայր դռան վերևը, Սավվա Սիդերոն քանդակել է կանացի մի գլուխ, մի լուսավոր երես, որի փափուկ այտերի վրա կան փոսիկներ, և աչքերը ժպտում են: Երկու ֆալլուս գրկել են կնոջ պարանոցը և թվում է, թե հենց այդ է նրա ժպիտի պատճառը:

— Իսկ սրանք ոսկորներ են խաչի նման… որովհետև Սավվան մեծ վարպետ էր և 10 սուրբ մարդ, — հավատացնում էր այն ջերմեռանդ հույնը, ձեռքին ծանր բանալինելը:

Երբ «Ոսկե գահի» բարձրության վրա Լազրը դողդոջ ձայնով երգեց իր հոր՝ Սավվա Սիդերոյի գովքը, մի քաղցր երգ, որ հորինել էին նրա բարեկամ վարպետները, ես լսում էի խաղի վերջին անընդհատ կրկնվող «Սավվա... մարմարա… Սավվա Բարբարա», որ նշանակում էր.

Սավվայի սիրած մարմար...
Սավվայի սիրած Վարվառ...

Իմ աչքի առաջ ելնում էր երկու ողկույզը և բորենին, ամայի անապատը, ապա նրա կինը՝ սպիտակ Բարբարան, կնոջ մարմարե պարանոցի վրա իբրև ժանյակ 20 անարատ ֆալլուսը:

2

Որդին գնաց հոր ճանապարհով:

Նա ևս դարձավ քարի վարպետ, սակայն չէր սիրում այն, ինչ Սավվա Սիդերոն՝ մահարձաններ և քանդակներ