Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/371

Այս էջը հաստատված է

դանակը...

— Գցել էր գետի մեջ...

— Իսկ դու գտա՞ր դանակը...

— Ես գտա դանակը:

Եվ Լազրը պատմում էր հանքաքար փնտրողների հին սովորությունը: Աղբյուրների ջրերի և գետերի մեջ նրանք նետում էին երկաթի կտոր և ժամանակի ընթացքում երկաթի վրա նստում էր պղինձը, եթե ջրի մութ ակունքներում պղնձաքարի շերտեր կան: Մի այլ ձևով նրանք փնտրում են մարմարը և առանձին ուշադրությամբ են զննում այն վայրերը, 10 ուր առատությամբ թափված է կուպրի նման սև և փայլուն «սատանի եղունգը»:

— Իսկ գտա՞ր դու այն գանձերը, որի մասին ասում էր քո հայրը՝ Սավվա Սիդերոն:

Նա լռում է:

— Այդ զրույց է... Բայց տես մեր գերեզմանատունը... Այ իմ մոր սպիտակ մարմարը և հորս գերեզմանը: Մինչև այստեղ թռչում են մեր մեղուները: Եվ ինչ պակաս հարստություն է այն սարը:

Մկանուտ ձեռքը մեկնում է դեպի դիմացի լեռան գագաթը, որտեղ ձյունի մաքուր փայլով շողում են մարմարի վիթխարի քարերը, և երբ իջնում է 10 ամպը, թվում է, թե մինչև երկինք է հասնում սպիտակ մարմարը:

3

Այս վայրը կոչվում է «Ոսկե գահ»:

Կլոր հարթավայր է լեռնային թանձր խոտով: Կանաչը կարմրում է, երբ խոտերի մեջ բարձրանում է կարմիր պուտը, կապույտ է զանգածաղիկներից և սպիտակ՝ երբ բացվում է լեռնային մեխակը, կարծես մեկը ներկեր է տարել, և կանաչ մարգագետինների վրա անկարգ կաթկթել են ներկերը:

Այդպես է այդ հարթավայրը, երկու կողմը բլուրներ, հետևը բարձր լեռը. լեռան դիմաց անդնդախոր ձոր,