Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/431

Այս էջը հաստատված է

Ամուսինն անցյալ տարի էր մեռել։ Ժանտախտից սատկել էր միակ կովը։ Տանն ուրիշ աշխատող չունի։

Ես ճանաչեցի Խոնարհին... Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլ։

Անխոս նստեցինք ձիերը, անցանք գետակը։ Արևն արդեն դեպի մայրամուտ էր կախվել։