Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/45

Այս էջը հաստատված է

լիմոնի տրորված կճեպ է, անշունչ մի իր։ Ինքն իր մեջ էր ամփոփվել, հայրական տունն էլ չէր գնում։

Եվ հանկարծ զգաց, որ կրծքի տակ մի բան է շարժվում։ Վախեցավ, ձեռքը սրտին տարավ, հանգստացավ։ Թվաց, թե ջրի մի կում շարժվելով կորավ կրծքի տակ։ Մի քանի օրից հետո նորից շարժվեց, և մի կասկած սողաց այդ շարժումի հետ։

Սանդուխտը մայր պիտի դառնար։ Մարմինը լարում էր բոլոր մկանները, հավաքում բոլոր հյութերը, արագորեն զարգանալու և հարմարվելու նոր վիճակին։ Նա նմանվում էր խնձորենու մի ճյուղից կախված փոքրիկ խնձորի, 10 որին արևը կարմիր գույն էր պարգևել, բայց նիհար ճյուղը հյութ չէր հասցրել, որ մեծանա, հասունանա։

Ջրի գնալիս՝ մանկամարդ մի ուրիշ հարս Սանդուխտին սովորեցրեց, թե ինչպես են վիժում։ Սանդուխտը նախ վախեցավ, բայց հետո, երբ կուժը տեղը դնելիս կռացավ ու նորից կրծքի տակ շարժվեց, մի վճռականություն եկավ վրան։

Կատարեց այնպես, ինչպես հարսն էր պատվիրել։ Սոված մնաց երկու օր, երրորդ օրը դեղին ծաղկի ջուր խմեց և երբ փորում անասելի ցավեր զգաց, շրթունքներն ու փոքրիկ բռունցքները ցավից սեղմելով, աննկատ վազեց գոմը, դուռը դրեց։ Ցավը թնդելիս պիտի քարով խփել փորին...

20 Երեկոյան նախիրը հանդից տուն եկավ։ Ղազախի Օհանը գոմի դուռը բաց արեց, հենց դռան մոտ արյուն տեսավ և հարսին՝ ուշաթափ ընկած։

Սանդուխտին տուն տարան։ Լուսադեմին արյան վերջին կաթիլի հետ թռավ և նրա շունչը։

Շահանը լաց եղավ, գերեզմանի մոտ էլ, տանն էի։

Այդ գիշեր նրա ծամերից մի փունջ սպիտակեց։