Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/481

Այս էջը հաստատված է

— Աղջի,մեր ղմալթին ձեր տանր չի՞...

«Ղմալթին»— կեսը ժանգոտ դանակ էր, ոսկորե կոթով։ Անա զիզին նրանով էր քաղհանում կոտեմի մարգը:

Անդոն Մաշոյին ցույց տվավ «ղմալթու» ծայրր և վախեցրեց:

— Թե վարժապետին ասել ե՜ս...

Եվ Մաշոն վարժապետին չասաց։ Անա զիզին գարնանը ղմալթին փոխարինեց սուր ոսկորով։


* * *

Երեկո է... Կապույտ ցոլք է բարձրանում սարերի սպիտակ գագաթներից։ Պարզ երևում է լեռնաշղթայի թելը, ինչպես կապույտ կայլկի վրա յապոնական տուշի գիծը։

— Հորիզոն կոչվում է երկնքի և երկրի միացման գիծը...

Կրկնում եմ մտքիս մեջ այն, ինչ շատ տարիներ առաջ բարձրաձայն պատասխանում էի աշխարհագրության դասին։

— Դու ասա, Անտոն...

Անդոն կրկնում է...

— Նստի՛ր...

Ներս է մտնում ավագ ուսուցիչը։ Ոտքի են կանգնում։ Նա հայտարարում է, որ մինչև շաբաթվա վերջը թոշակ չմուծողը կհեռացվի դասարանից։ Ավագ ուսուցիչը գլուխը բարձրացնում է, նայում մեր կողմը։

Նա հեռանում է։ Կապույտ երկրագունդը պտտվում է աշխարհագրության դասատվի ձեռքին, և մենք խմբով կրկնում ենք։

— Երկրագունդը կլոր է՛...

Նուշիկր ուշանում է և «է»-ն ասում է առանձին՝ դողացող ձայնով։ Աղջիկները ծիծաղում են, Նուշիկը