Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/543

Այս էջը հաստատված է

հաստ պարանից: Տիրոջը մնում էր գլխիկոր վերադառնալ նույն հրապարակով, որով մի քիչ առաջ էր անցել ձիու հետ, ձեռքի մեջ բռնած պրիստավի տված թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինն ու տիրոջ անունը։

Ձիավորները, երբ տեղ հասան, հրապարակից մի քիչ հեռու իջան: Գիլանց Մուքին և Շուղունց Աքելն առաջ ընկան բազմության մեջ գտնելու իրենց գզիրին ու տանուտերին:

Նրանք հարևան թուրքերից, որոնք առավոտ կանուխ էին եկել, իսկույն հարցրին.

— Հը՞, շա՞տ են տանում...

— Էլ մի ասեք, զուլու՜մ ա...

Միկին տեսավ իր վաղուցվա ծանոթ թուրքին, առանձին հարցրեց.

— Ձիդ պիտի ոտը կոտրած լինի կամ մի վերք ունենա, որ ազատեն, թե չէ՝ բոյը հաշիվ չի...

Միկու ոտները թուլացան։ Չալկան գնա՜ց, տարա՜ն։

Քիչ հետո Գիլանց Մուքին և Շուղունց Աքելը, բազմությունը ճեղքելով, իրար ձեռքից բռնած, եկան.

— Հիմա քարագլուխն են կանչում, հետո էլ զիլբիրեցիք են գնալու, նրանցից հետո՝ մենք...

Միկին մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց ու ձին քշեց:

— Էդ ու՞ր, Միկի,— ձայն տվավ Սաքու տղան։

— Տանեմ ջուր տամ... Կաթնաղբյուրում չխմեց։

Միկին ձին նստեց, հեռացավ։

Մի քիչ հետո երևաց և Կոստանդը։

— Ինչի՞ ես ոտով, Կոստանդ,— հարցրեց Շուղունց Աքելը, մի քիչ ետ քաշվելով:

— Ձիս տարել եմ քարվանսարան... — ասաց ու հեռվից, ծանոթ մեկին ձայն տվավ, գնաց նրա կողմը։

— Էստեղ մի օյին կա,— ասաց բրուտի տղան։

Միկին արդեն հեռացել էր հրապարակից։ Ճանապարհն այնքան էլ դժվար չէր, թեկուզ ամեն տեղ էլ ձիեր