Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/548

Այս էջը հաստատված է

մի քիչ էլ վերև թռներ, պիտի կորչեր նարնջագույն ամպերի մեջ։

Կես գիշեր էր, երբ տուն հասան։ Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին։ Միկին ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն։ Անկողնում ծլոնգ ելավ Շողերը։

— Ապի, բա Չա՞լկան...

Շարմաղ բիբին լալիս էր։ Եվ մինչև մահ էլ ոչ մի անգամ նա իրիկնապահին բաց չէր անում դուռը, որ զանգերի ծլանգի հետ աստծու օրհնությունը ներս մտնի...