Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/59

Այս էջը հաստատված է

անբան մուշ-մուշ քնում էին օրորոցի տաք պարուրների մեջ։

Պետին գյուղի գործերին չէր խառնվում։ Ժողով չէր գնում, հարցնող չկար, մարդատեղ չէին դնում։ Առաջվա պես գոմերում էր գիշերում, տավարի հետ, կամ մարագի դարմանի մեջ։

Շնչագրում էին գյուղը, ցուցակներ կազմում, տասնյակների բաժանում։ Եվ ամեն անգամ, երբ գյուղացիք հարցնում էին, թե էլ ով մնաց ցուցակ մտցնելու, մեկը հանաքով պիտի ասեր.

− Բա Պետին։

Մյուսները պիտի ծիծաղեին, ջահելները սրախոսեին, թե Պետին լավ թնդանոթ 10 կնետի կամ հրաման կտա, և մեկն ու մեկն էլ հանկարծ, խոսքի մեջ պիտի ասեր.

− Հանաքը դեն, Պետին աչքիս շատ ա այլակերպ։

Պետին այլակերպ էր դարձել։ Նա քաշվել էր, կծկվել, շատ քիչ էր խոսում, շատ քիչ էր երևում մարդամեջ։ Ասես ծերացել էր, աչքերը փոս էին ընկել։ Ճակատի կնճիռները շատացել։ Քայլելիս գլուխը կախ էր պահում, մի բան փնտրողի պես։

Երբ խոսքը Պետու վրա գար, առաջարկ էր լինում Պետուն մի չուխա տալ կամ կարպետ։

− Էն ի՞նչ ա հալը, գաղթականը նրանից լավ ա։

20 Բայց գյուղն իր ցավերն ուներ, Պետու մասին հոգալու ժամանակ չկար։

Ձմեռն անցավ, հալոցքի հետ Այու սարի կողերն էլ բացվեցին, Պետին էլ ժիրացավ։

Կանաչը հերվա չոր խոտի տակ ծլել էր արդեն, գետինը ձմռան ամբարած խոնավությունն էր գոլորշիացնում։ Կաթում էին կտուրները, ցեխ էլ փողոցներում, դուրեկան էր ջերմությունը գարնան արևի։

Պետին նախիրը հանդ տարավ։ Այս անգամ մահակի հետ նա հրացան էլ ուներ։