Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/616

Այս էջը հաստատված է

Այս մտածումները մեզ հանգեցրին վերոհիշյալ չորս պատմվածքները իրենց սկզբնական՝ «Մթնաձոր» շարքը վերադարձնելու հիմնավորվածությանը։

Թերևս, վիճելի լինի մեկի՝ «Սաբուի» հարցը, արդյո՞ք ճիշտ է այն մթնաձորյան պատմվածք համարելը։ Մյուս կողմից, իրոք, «Մթնաձոր» շարքը կարելի էր լրացնել բնույթով խիստ մթնաձորյան նաև ուրիշ պատմվածքներով (օրինակ, «Նամակ ռուսաց թագավորին», «Ձմռան մի գիշեր», «Սպիտակ ձին»)։

Սակայն «Մթնաձոր» ժողովածուի նախնական կազմի որևէ կրճատում կամ լրացում կատարելը, որքան էլ դա հիմնավոր թվա, կամայական մոտեցում կլիներ, մինչդեռ այդ նախնական կազմի պահպանումը, որը և մենք արել ենք, հավանաբար, հեղինակային շարքերը հարգելու տեսակետից լավագույն մոտեցումն է։

***

«Մթնաձոր» ժողովածուի լույս տեսնելու հետ միաժամանակ սկիզբ առավ Ա. Բակունցի դեմ ուղղված քննադատությունների այն մի շարքը, ուր գրողը մեղադրվում էր քաղաքակրթությունից ու քաղաքից փախչելու և գյուղապահպան տեսակետների, մանրգյուղացիական հոգեբանության, հին գյուղի քայքայման համար ափսոսալու, պահպանողականության, տոլստոյական քարոզի և նման բաների համար (տե'ս, օրինակ, «Գրական դիրքերում», 1927, N1, էջ 14 —16, 1928, 1928 N11 —12, էջ 117—122)։ Նույն մեղադրանքները, հաճախ միևնույն արտահայտություններով, Բակունցի դեմ հարուցվեցին նաև ավելի ուշ, թեև այս անգամ իբրև մեղադրանքների անմիջական հասցեատեր զգուշորեն՝ արդեն մեծ ճանաչում գտած գրողը չէ, որ նշվում էր (տե'ս օրինակ, «Սովետական գրականություն», 1974, N՝ 11, էջ 102—108, Հ․ Թամրազյան, Գրական դիմանկարներ, Երևան, 1975, Էջ 409 — 425),

ՄԹՆԱՁՈՐ
(Էջ 11)

Բնագրային աղբյուրներ՝ (ԽՀ) 1926, 21 նոյ., N 269, ՏՄՕ, Մժ:

Տպագրվում է Ըստ ՄԺ-ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները,

էջ 15. տող 15. Մժ-ի բնագրում՝ սառուցի—ուղղված է ըստ ՏՄՕ-ի՝ սառույցի,

էջ 16, տող 6. Մժ-ի բնագրում սառուցին — ուղղված է ըստ ՏՄՕ-ի՝ սառույցին։

Առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1926 թ. նոյեմբերի 21֊ին։ Ապա 1927 թ. հեղինակային որոշ խմբագրմամբ տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածուի մեջ։

1927 թվականից հետո, հեղինակի կենդանության օրոք պատմվածքը կրճատումներով տեղ է գտել մի շարք դասագրքերում, մասնավորապես, 1933 թ.՝ 4-րդ, 1936 թ․7֊րդ դասարանների «Հայոց լեզվի դասագրքերում» (վերջինում «Որսորդ Ավինն» վերնագրով)։