Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/619

Այս էջը հաստատված է

ամբողջ մաշկը մինչև ծնոտ: Դրանից հետո արջը հեռանում է, իսկ Ղազարը գնում է օգնության է կանչում մարդկանց։ Ղշլաղից գալիս են Գաբրիելի եղբայրը՝ Պապինը և ուրիշ գյուղացիներ, «Պապինը տեսնելով հորս ծնոտից կախված դեմքի կաշին,— պատմում է Արտեմը,— դանակով կտրում է ու շպրտում»։

Գաբրիելին տանում են Բաքու բուժման։ Վերքերը բուժում են, բայց գլուխը մնում Է մաշկազերծ է առանց մազերի, աչքերի, քթի ու շրթունքների, այսինքն՝ որպես գանգ: «Հորս դեմքը միշտ կապած էր, — հիշում Է Արտեմը, — ճանաչում էր մարդկանց միայն ձայնից, զբաղվում էր չարուխ գործելով երբեմն էլ թզբեհներ էր պատրաստում։ Դեպքից հետո ունեցել է երկու տղա և մի աղջիկ»։

Արտաքուստ այս եղելությունը շատ բանով է համընկնում Բակունցի պատվածքում նկարագրվածին։ Արջի ու մարդու նույն գոտեմարտը, մարդու գլխի նույն ձևով կատարված մաշկազերծում։ Հաշմված մարդու արտաքինի ու ձայնի նկարագրությունը Բակունցի պատմվածքում տրված է տառացիորեն այնպես, ինչպես եղել է իրականում, ինչպես պատմում են Գաբրիելի հարազատներն ու ծանոթները։ Նույնիսկ նրա զբաղմունքն էլ (տրեխ կարելը) Բակունցն անփոփոխ է թողել։

Ի՞նչն է պատմվածքում փոխված։ Նախ՝ Գաբրիելը դարձել է Ավի, այն էլ որսորդ Ավի: Բակունցին ավելի մոտ ու հարազատ Երիշենում (Գորիսի մոտ) եղել է հմուտ մի որսորդ, Ավի անունով, և այս մարդու որսորդական հմտությունն ու անունն է Բակունցը միացրել Գաբրիելին։ Իսկ վերջինս թեև խիզախ մարդ է եղել և որսով երբեմն զբաղվել է, բայց որսորդ, այն էլ հմուտ որսորդ, չի եղել։ Այս փոփոխությունը կարևոր է եղել պատմվածքի դիպաշարը կառուցելու և մտահղացումն արտահայտելու տեսակետից։

Բակունցը փոխել է նաև Կհոլ անտառի անունը՝ դարձնելով Մթնաձոր։ Ավելի ճիշտ, տեղափոխել է դեպքի վայրը Կհոլից Մթնաձոր։ Ղափանի շրջանի Մթնաձոր կոչվող անտառը գտնվում է Շիկահողից ավելի քան 15 կիլոմետր հեռու, ավելի մոտ է Հանդ գյուղին, և այնտեղ նման դեպք չի պատահել։ Այս փոփոխությունն էլ կատարվել է նախ այն պատճառով, որ պատմվածքում պետք էր շատ ավելի խուլ կուսական անտառ, քան Կհոլն է, իսկ Մթնաձորը հենց այդպիսի անտառ է՝ թե՛ իրականա ՛, թե' մանավանդ իր բնորոշ անունով։ Ապա Մթնաձոր անունը Բակունցին շատ պետք Էր։ Դա գրողի համար գյուտ Է եղել, այդ անունով նա կոչեց նաև ամբողջ պատմվածքաշար՝ այն ի վերջո դարձնելով անցյալի հայ գյուղի ու գյուղացիության խորհրդանիշ։

Եղելության ու պատմվածքի տարբերություններից է նաև այն, որ իրականում անտառ գնացողները երկուսն են եղել, իսկ պատմվածքում որսորդը մենակ է գնում անտառ, որ նույնպես կարևոր է պատմվածքի դիպաշարը հյուսելու և գլխավոր հղացումը դրսևորելու համար։

Սակայն ամենակարևոր փոփոխությունը փաստական նյութի գեղարվեստական մշակման ժամանակ անտառապահ Պանինի ավելացումն է պատմվածքում, որով բոլորովին նոր իմաստ ու գեղարվեստական խորհուրդ է ստացել սովորական, որսորդական պատմությունը։

Պատմվածքի սկզբում տրվող Մթնաձոր անտառի նկարագրությունից