Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/625

Այս էջը հաստատված է

Տպարանային մեքենագիր օրինակը բաղկացած է 9 փոքրադիր (18,2 X 22,5 սմ.) էջերից, որոնք ծալված և չկտրված մեծադիր (22,5X36,4 սմ.) թերթերից են գոյացել. վերջին 3 էջերը կտրված են։ Յուրաքանչյուր էջում կա 20 տող (միասին հաշվով)։ Մեքենագրությունը՝ մանուշակագույն։ Թուղթը բարակ, փայլուն, շատ դեղնած, Էջերի վերին ձախ մասում կա ընդհանուր էջակալում կապույտ մատիտով՝ 52—59։ Վերջում թվական չկա:

Պատմվածքը գրվել է 1926 թ. մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Պատմվածքի համար նյութ է ծառայել Սիսիանի շրջանի Լոր և Շենթաղ (այժմ Լեռնաշեն) գյուղերի միջև եղած հողային հինավուրց վեճը և նրա լուծումը Բակունցի կողմից։

Լոր գյուղում Բակունցը շուրջ 7 ամիս ուսուցիչ է աշխատել 1915—16 ուսումնական տարում, նա ծանոթ է եղել թե այդ գյուղի և թե հարևան Շենթաղի հողային ու առհասարակ, տնտեսական վիճակին։

1926 թ․ մարտին Գորիսից Երևան տեղափոխվելով՝ Բակունցը աշխատանքի է անցել Հողժողկոմատի հողբաժնում և շուտով գործուղվել Զանգեզուր՝ հողաշինարարական որոշ հարցերի կապակցությամբ։ Նրան հատկապես հանձնարարված էր լուծել հիշյալ գյուղերի հողային վեճը, որը հետևյալն էր։ Երկու գյուղերի միջև գտնվում է Շորքար կոչվող մոտ 3000 քմ տարածությամբ սարահարթը (Շորքար անվան պատճառն այն է, որ սարահարթում եղած մեծ քարի տակից հանքային ջուր է բխում)։ Գյուղերից յուրաքանչյուրն այդ արոտատեղին իրենն է համարել, և անհիշելի ժամանակներից նրանց միջև տեղի են ունեցել վեճեր, որոնք երբեմն ավարտվել են մահակակռիվներով։ Հաղթող գրեթե միշտ դուրս են եկել շենթաղցիները: 1923 թ. Զանգեղուրի գավգործկոմը որոշել է սարահարթի մեծ մասը հանձնել սակավահող Լորին: Բայց շենթաղցիները չեն համաձայնել որոշմանը, և վեճերը շարունակվել են:

Բակունցին, որպես Ալեքսանդր վարժապետի, լավ էին ճանաչում թե Լորում, թե՝ Շենթաղում: Նրա նկատմամբ գյուղացիների ունեցած հարգանքը պատճառ է դառնում, որ հարգվի Բակունցի ընդունած որոշումը։ Նա կարողանում է շենթաղցիներին համոզել, որ հողամասի հիմնական մասը պետք է հանձնվի Լորին, որպես ավելի սակավահող գյուղի։ «Մտածում էի, թե ինչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրա առաջ շենթաղցիները ծպտուն չհանեցին, այլ ընդհակառակը սիրով հրավիրեցին, և տարան իրենց գյուղը»,— հիշում է բանաստեղծ Հ. Աահյանը, որ ականատես է եղել վեճի լուծման իրադարձությանը1։

Այս եղելությունները «Ծիրանի տափ» պատմվածքում գեղարվեստական յուրովի արտացոլում են գտել։ Լոր և Շենթաղ գյուղերը երկում դարձել են Միր և Մրոց, իսկ վիճելի Շորքարը՝ Ծիրանի տափ:

Մրոց անունով բնակավայր հնում եղել է Լորի մոտ (տե'ս «Մրոց» պատմվածքի 1-ին ծանոթագրությունը), այդ անվան հետ առնչված այժմ այնտեղ կա՝ Մրցաադուզ, Մրցաջուր: Բակունցը «Ծիրանի տափում» ձգտել է վերանալ Լորի ու Շենթաղի

——————

1Գրական թերթ», 1959,N 43։