Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/649

Այս էջը հաստատված է

«Խորհրդային գրականություն», 1936, № 3—4, էջ 196—199, 18. Первый всесоюзный съезд советских писателей, М., 1934, էջ 630 և այլն)։

Էջ 196, տողեր 12—13.

Քանց լուսին ամպի տակով,

Դու ջուր կերթաս ջուխտ դորակով։

Ժողովրդական երգ-քառյակի առաջին երկտողը: Նույն երգի չորս ուրիշ տարբերակներ տեղ են գտել Մ. Աբեղյանի կազմած «ժողովրդական խաղիկներ» ժողովածուի մեջ, ինչպես, օրինակ.

Քան լուսին ամպի տակով

Դու ջուր կերթաս դորակով,

Հոգիս քեզ մատաղ լինի,

Սիրտս կերես կրակով:

կամ՝

Ջուր կերթաս ջուխտ դորակով,

Սիրտս կերես կրակով.

Ջանս էղնի քեզ ղուրբան,

Եկ տանեմ քեզ շալակով:

(Մ. Աբեղյան, Ժողովրդական խաղիկներ, Երևան, 1940, էջ 511):

Էջ 197, տող 5—6. Մոտկանա երկիր, Տալվորիկ—Տեղանուններ Սասունում:

Էջ 199, տող 18. Ֆավն—Հին հռոմեական դիցաբանության մեջ անտառների, լեռների, դաշտերի աստվածը, անասունների հովանավորը: Հունական Պանի (բնության հովանավորի) հռոմեական տարբերակը:

Էջ 199, տող 29. Ձենով Օհան, Մսրա Մելիք, Թլոր Մանուկ—«Սասնա ծռեր» հայ ժողովրդական դյուցազնավեպի հերոսներն են:

Էջ 200, տող 24—25. նստում էր Մարութա բարձր սարին—Մարութա սարը Սասանի լեռներից է, որ կարևոր դեր ունի «Սասնա ծռեր» դյուցազնավեպում:


ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

(էջ 206)

Բնագրային աղբյուրների՝ ՍՁԺ, ՍՑՍԺ:

Տպագրվում է ըստ ՍՑՍԺ-ի: Ուղղում.

էջ 211, տող 10. ըստ ՍՑՍԺ-ի՝ անզգուշ—ուղղված է՝ անզգույշ:


Առաջին անգամ հրապարակվել է 1929 թվականին «Սպիտակ ձին» վերնագիրը կրող պատմվածքների ժողովածուի մեջ (Մոսկվա), ապա 1933 թ. հիմնովին վերամշակված տեղ է գտել «Սև ցելերի սերմնացանը» ժողովածվում:

Պատմվածքի առաջին տարբերակը (ՍՁ) գրված է այս հատորի Այլ խմբագրումներ բաժնում։