Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/665

Այս էջը հաստատված է
ՁՈՐԵՐԻ ԼՈՒՅՍԸ
(էջ 367)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ, 1933, օգոս. 18, համար 191, Աժ:

Տպագրվում է ըստ Աժ-ի բնագրի:

Առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1933 թ. օգոստոսի 18-ին, ապա 1935 թ. մշակված՝ տեղ է գտել «Անձրևը» ժողովածուի մեջ, 1955 թ. Երկերի երևանյան հրատարակչությունում և «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության Ա հատորում, 1964 թ.՝ Երկերի աոաջին հատորում։

Նկարագրված է Աղվերանի մարմարի հանքի հայտնագործումը, որ ժամանակին մեծ աղմուկ հանեց։ Պատմվածքի հերոսը իրական անձ է, Միսխանա (այժմ Հանքավան) գյուղից։ «Ձորերի լույսը» ըստ էության ակնարկ է։ Բակունցն այն գրել է նույն` 1933 թ. հուլիս—օգոստոս ամիսներին Խոտորջուրի կոմունայում (Միսխանայի մոտ) գտնված ժամանակ:

Էջ 369, տող 10 և հետո. ֆալլուս—ճիշտը` ֆալլոս,—այսպես կոչվում էր առնամասի հին հունական պատկերը, որ խորհրդանիշ էր պտղաբերության և բնության բարեբեր ուժի:

Էջ 370, տողեր 5—7. Շիրվան—պատմական անունը ներկայիս Ադրբեջանի մի ընդարձակ գավառի, որ ընկած է Քուռ գետից հյուսիս և ընդգրկում է Շամախի քաղաքը: Իմերեթ պատմական անունը Վրաստանի արևմտյան շրջանների: Գիլան—գավառ Պարսկաստանում, որ զբաղեցնում է Կասպից ծովի հարավ-արևելյան տարածքը Ռեշա քաղաքի հետ:

ԱՆԶՐԵՎԸ
(Էջ 375)

Բնագրային աղբյուրներ՝ ԵՀ, 1932, թ․ նոյ 15, համար 266, Աժ:

Տպագրվում է ըստ Աժ-ի բնագրի:

Առաջին անգամ հրապարակվել է 1932 թ․ նոյեմբերի 15-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1935-ին մասնակի վերամշակումով տեղ է գտել «Անձրևը» ժողովածվում, 1954-ին Բեյրութում հրատարակված համանուն գրքույկի մեջ, 1955-ին՝ Երկերի երևանյան միհատորյակում և «Ամբողջական գործը» բեյրության հրատարակության Ա հատորում, 1964-ին՝ Երկերի առաջին հատորում գրվել է 1933 թ. նոյեմբերին, Ձորագէսը շահագործման հանձնելու առիթով և այդ իրադարձությանը նվիրված՝ «Խորհրդային Հայաստան» օրաթերթի համարում էլ տպագրվել է:

«Անձրևը» ըստ էության ակնարկ է գեղարվեստական բարձրարժեք բնապատկերներն այն հասցնում են պատկեր-պատմվածքի մակարդակի։ Պատկերվածը Լոռու ձորն է, Զորագետը (Դեբեդը) և այն ժամանակ նորակառույց էլեկտրակայանը (Ձորագէսը)։